Շիրակում թմրանյութ ապօրինի պահելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ գյումրեցի 50-ամյա մի տղամարդ աշխատավայրում ապօրինի պահում է թմրամիջոց: Հայտնում են ՆԳՆ-ից:
Փետրվարի 21-ին տեղեկությունը ստուգվեց: Տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն, որտեղ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մոխրացած հետքերով կաթուցիչ: Տղամարդն ընդունեց, որ կաթուցիչով օգտագործել է մարիխուանա:
Քրեական վարույթի շրջանակում նրա աշխատասենյակում կատարված զննության ժամանակ հայտնաբերվեց ապակյա տարա` լցված մարիխուանայի նմանվող զանգվածով:
Նման մի տեղեկություն էլ Շիրակի քրեական ոստիկաններն իրացրին փետրվարի 25-ին: Թմրանյութ ապօրինի պահելու կասկածանքով Գյումրիի Մազմանյան փողոցի իր տան դիմաց ձերբակալվեց 59-ամյա տղամարդ: Վարչությունում կատարված խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց կիսով չափ լցված կաթուցիչ: Նա հայտնեց, որ կաթուցիչում մարիխուանա է, ու հավելեց, որ տանն ունի մարիխուանա և խիմկա տեսակի թմրամիջոցներ, որոնք պատրաստ է ներկայացնել:
Քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ թմրամիջոցները հայտնաբերվել են:
Հաջորդ նմանատիպ տեղեկությունը քրեական ոստիկաններն իրացրին հաջորդ օրը` փետրվարի 26-ին: Գյումրիի Շիրազի փողոցում նույն կասկածանքով ձերբակալվեց և վարչություն տեղափոխվեց 60-ամյա տղամարդ: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց “Մեթադոնային լուծույթ” գրառմամբ տարա և դեղնականաչավուն զանգված:
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ մեթադոնը նույն օրը նրան իրացրել է 55-ամյա մեկ այլ գյումրեցի: Վերջինս ձերբակալվեց: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մեթադոնային լուծույթով հինգ տարա:
Երեք դեպքով էլ նախաքննությունը շարունակվում է:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն