Նախորդ տարի Հայաստանից ապաստան է հայցել 665 անձ, ամենաշատը՝ Ուկրաինայի քաղաքացիներ
Հայաստանից 2024 թվականին ապաստան է հայցել 665 անձ, ամենաշատն ապաստան են հայցել Ուկրաինայի քաղաքացիներ՝ 151 անձ: Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշները:
Նախորդ տարի Հայաստանից ապաստան հայցողների թվում է Իրաքի 148 քաղաքացի, Իրանի 91 քաղաքացի, Եգիպտոսի 79 քաղաքացի, Ռուսաստանի 56 քաղաքացի, Սիրիայի 19 քաղաքացի: Հայաստանից ապաստան են հայցել նաև Թուրքիայի 5 քաղաքացի, Վրաստանի 7 քաղաքացի: Նախորդ տարի ապաստան են հայցել նաև Բելառուսի, Մոլդովայի, Գերմանիայի, ԱՄՆ–ի և մի շարք այլ երկրների քաղաքացիներ:
2024 թվականին Հայաստանում փախստականի կարգավիճակ է ստացել 203 անձ: Նշանակալի թիվ են կազմում Ուկրաինայի քաղաքացիները՝ 109 անձ: Փախստականի կարգավիճակ է շնորհվել նաև Իրաքի 35 քաղաքացու, Իրանի 12 քաղաքացու, Սիրիայի 10 քաղաքացու, Ռուսաստանի 6 քաղաքացու, Թուրքիայի 1 քաղաքացու և այլն:
Նախորդ տարի նաև դադարեցվել է 17 անձի փախստականի կարգավիճակը:
Նախորդ տարի Հայաստանը մերժել է 185 անձի ապաստանի հայց:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն