Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Հարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր Կամենդատյան Այս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ» Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Այս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն Մանվելյան Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան
Նախընտրական շրջանում քաղաքական պայքարը քրեական բարքերի տիրույթում էր. Արեգ Սավգուլյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերՓաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանԱյն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանՄաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՊետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ Հովեյան«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿԺողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ»

Սոցիալական լարվածության աճի և ապագայի նկատմամբ անվստահության խորացման պատկերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի վարկավորման ոլորտում վերջին տարիներին արձանագրված զարգացումները վկայում են ոչ միայն ոլորտի ակտիվացման, այլև նրա առջև ծառացած խորքային մարտահրավերների մասին, որոնք կարող են լուրջ ազդեցություն ունենալ ինչպես ֆինանսական համակարգի կայունության, այնպես էլ տնտեսության երկարաժամկետ զարգացման և հասարակության սոցիալական իրավիճակի վրա։ Վարկավորման արագ աճի, սպառողական տրամաբանության գերակայության, կորպորատիվ և մանրածախ վարկավորման ընդլայնմանը զուգահեռ, վարկային ռիսկերի կուտակման ու բնակչության վարկային բեռի ավելացման համադրությունը ձևավորում է բարդ, բազմաշերտ և որոշ դեպքերում՝ վտանգներով հագեցած իրավիճակ։

Վերջին տվյալները հստակ արձանագրում են, որ սպառողական վարկավորման ոլորտում արձանագրվել է 29 % աճ, ինչն ինքնին ռեկորդային է և վկայում է քաղաքացիների վարկային ակտիվության մասին, որը շատ դեպքերում թելադրված է սուղ անհրաժեշտությունից։ Մյուս կողմից՝ բավական մտահոգիչ է ժամկետանց վարկերի ծավալուն աճը, որն ընդամենը մեկ տարվա մեջ 6 %-ից հասել է 39 %-ի։ Այս փոփոխությունը չի կարող դիտվել զուտ որպես վիճակագրական տատանում. այն արտացոլում է տնտեսության ընդհանուր առողջության, վարկառուների վճարունակության, իսկ առավել լայն իմաստով՝ սոցիալական անվտանգության համակարգի խոցելիության խորքային խնդիրները։

Բարձր ռիսկային ու անհուսալի վարկերի կտրուկ ավելացումը նշանակում է, որ մի կողմից բանկային համակարգը, բնականաբար, փորձելով պահպանել շահութաբերությունը և շուկայական դինամիկան, ակտիվորեն ընդլայնում է վարկային պորտֆելը, մյուս կողմից՝ լուրջ ռիսկեր է կուտակում, որոնք ապագայում կարող են սպառնալ համակարգի կայունությանը։ Մյուս կողմից՝ պետք է նշել, որ թունավոր վարկերի դուրսգրման բացասական ազդեցությունը բանկերին հաջողվել է որոշ չափով չեզոքացնել՝ տնտեսության վարկավորման երկնիշ աճի շնորհիվ։ Տնտեսության վարկավորման տեմպերը 21 %-ից հասել են 28 %-ի, ինչը պայմանավորված է միաժամանակ մի քանի ոլորտներում ներդրումների ակտիվացմամբ։ Առավելապես աչքի են ընկնում արդյունաբերության (2 %-ից մինչև 29 %), ինչպես նաև այլ ոլորտներում գրանցված կտրուկ աճերը՝ շինարարություն (30 %-ից մինչև 34 %), հանրային սնունդ և ծառայություններ (14 %-ից մինչև 23 %), գումարած՝ տրանսպորտի և կապի ոլորտի վարկավորման դինամիկայի բարելավումը (4 % անկումից մինչև 22 % աճ)։

Այս միտումները կարող են դիտվել որպես տնտեսության վերականգնման և զարգացող հատվածների վրա շեշտադրության արդյունք, սակայն հարկ է նկատել, որ նման աճի հիմքում հաճախ ընկած է ոչ թե ներքին կուտակված ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, այլ արտաքին ֆինանսավորման ներգրավումը, որը երկարաժամկետ հեռանկարում կարող է բարդություններ ստեղծել՝ կապված արտաքին պարտքի սպասարկման և ֆինանսական կայունության հետ։

Միևնույն ժամանակ, առևտրի ոլորտում արձանագրվել է վարկավորման աճի արգելակում՝ 17 %-ից մինչև 13 %, իսկ ագրոհատվածում՝ 28 %-ից մինչև 8 % աննախադեպ նվազում։ Այս ցուցանիշները վկայում են, որ որոշ ավանդական ճյուղեր, որոնց վրա հենվում է Հայաստանի տնտեսության զգալի մասը, զրկվել են վարկային բավարար աջակցությունից, ինչը կարող է ազդել ոչ միայն այդ ոլորտների աճի տեմպերի, այլև կայունության վրա։

Փոքր և միջին բիզնեսի վարկավորման տարեկան աճը 9 %-ից հասել է 15 %-ի, ինչը լավ ցուցանիշ է, բայց դեռևս մնում է զգալիորեն ցածր՝ համեմատած երեք տարի առաջվա 31 %-ի հետ։ Սա ևս մեկ անգամ ընդգծում է, որ վարկային ակտիվացումը հիմնականում կենտրոնացված է խոշոր կորպորատիվ և սպառողական հատվածներում, իսկ ՓՄՁ-ները շարունակում են բախվել ֆինանսավորման հասանելիության սահմանափակումներին, ինչը կարող է երկարաժամկետում ազդել տնտեսական դիվերսիֆիկացիայի և մրցունակության վրա։

Վարկավորման կառուցվածքը շարունակում է փոխվել՝ արձանագրելով մանրածախ հատվածի կայուն աճ (44 % պորտֆելի) և կորպորատիվ վարկերի բարձր մասնաբաժին (52 %)։ Միջբանկային վարկերի/ավանդների դինամիկան՝ 6% աճից մինչև 27% անկում, ցույց է տալիս, որ համակարգն ավելի քիչ է ապավինում միմյանց փոխառություններին, ինչը կարող է և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն ունենալ. մի կողմից՝ նվազում է համակարգային ռիսկի տարածման հավանականությունը, մյուս կողմից՝ բանկերի միջև կապիտալի հոսքերի սահմանափակումը կարող է որոշակի լարվածություն առաջացնել։

Հաջողվել է պահպանել վարկային պորտֆելի երկնիշ աճը՝ 20 %-ից մինչև 25 %, 2025 թվականի հուլիսին հասնելով 19,6 մլրդ դոլարի մակարդակի։ Եկամուտների աճի տեմպերն այս ֆոնին նույնպես պահպանել են բարձր ցուցանիշ՝ 23 %-ից մինչև 27 %, ինչը թույլ է տվել, որ 2025 թվականի առաջին կիսամյակում վարկային եկամուտները գերազանցեն 1 մլրդ դոլարը, իսկ զուտ շահույթը պահպանվի 522 մլն դոլարի մակարդակում։

Սակայն, չնայած այս թվաբանական հաջողություններին, աճող թունավոր վարկերը և դրանց դուրսգրման անհրաժեշտությունը հանգեցրել են զուտ շահույթի աճի տեմպի դանդաղման՝ 21 %-ից մինչև 17 %։ Սա արդեն իսկ հուշում է, որ բանկային համակարգի շահութաբերությունը ապագայում կարող է հայտնվել ավելի մեծ ճնշման տակ, եթե ժամկետանց ու անհուսալի վարկերի կուտակման տեմպը չկասեցվի։

Վարկավորման նման առաջխաղացումը հնարավոր է դարձել միջազգային ծրագրերով ներգրավվող միջոցների հաշվին, ինչը, սակայն, ենթադրում է արտաքին ռեսուրսների նկատմամբ աճող կախվածության ռիսկ։ Եթե արտաքին ֆինանսավորման պայմանները վատթարանան կամ փոխվի գլոբալ տնտեսական միջավայրը (օրինակ՝ տոկոսադրույքների աճի, արժութային տատանումների, աշխարհաքաղաքական ռիսկերի պատճառով), ապա բանկային համակարգը կարող է կանգնել լիկվիդայնության և վճարունակության լուրջ խնդիրների առաջ։

Վարկավորման ակտիվացման առավել վտանգավոր կողմերից է բնակչության վարկային բեռի կտրուկ աճը։ Վերջին տարիներին վարկերը դարձել են քաղաքացիների համար ոչ թե զարգացման, այլ գոյատևման միջոց։ Եկամուտների աճի դանդաղումը, աշխատատեղերի սահմանափակ հնարավորությունները և սոցիալական ապահովության համակարգի թերզարգացած վիճակը ստիպել են մարդկանց դիմել վարկերին՝ հաճախ բարձր տոկոսադրույքներով։ Վարկերի գնաճը, գնողունակության անկումը և այլընտրանքների բացակայությունը հանգեցրել են նրան, որ այսօր Հայաստանում գրեթե անհնար է գտնել ընտանիք, որն առնվազն մեկ կամ մի քանի վարկային պարտավորություն չունենա։ Այս իրավիճակը ոչ միայն չի վկայում բարեկեցության մասին, այլ հակառակը՝ արտացոլում է սոցիալական լարվածության աճի և ապագայի նկատմամբ անվստահության խորացման պատկերը։ Վարկային բեռի աճն ուղեկցվում է քաղաքացիների վճարունակության անկայունությամբ, ինչը հատկապես վտանգավոր է ժամկետանց և անհուսալի վարկերի մասշտաբային կուտակման պայմաններում։ Քանի որ եկամուտների աճի տեմպը դանդաղում է, իսկ վարկային պարտավորությունները շարունակաբար ավելանում են, բազմաթիվ ընտանիքների համար առաջիկայում կարող են ստեղծվել լուրջ սոցիալական խնդիրներ՝ սկսած վճարունակության կորստից մինչև անշարժ գույքի առգրավում, բնակարանազրկում և կյանքի որակի զգալի անկում։

Հատկապես մտահոգիչ է, որ Կենտրոնական բանկը չի կարողանում վարել իրավիճակին համարժեք ճկուն դրամավարկային քաղաքականություն։ Ու այս պարագայում վարկային քաղաքականության հիմնական բեռը մնում է բանկերի վրա, որոնք շահութաբերության ապահովման համար հաճախ գերադասում են կարճաժամկետ շահույթը երկարաժամկետ կայունությունից։ Իսկ պետական պարտքի աճը լրացուցիչ բեռ է դնում հասարակ հարկատուի վրա, քանի որ տարեցտարի պետական պարտքի սպասարկումն ու նոր պարտավորությունների ստանձնումը հանգեցնում են հարկային ճնշման ավելացման, սոցիալական ծրագրերի կրճատման և տնտեսական աճի դանդաղման։

Հայաստանի վարկային ոլորտի ներկա իրավիճակը, իր թվային հաջողություններով հանդերձ, պարունակում է բազմաթիվ ռիսկեր, որոնք, եթե չկառավարվեն արդյունավետ քաղաքական գործիքներով, կարող են վերաճել համակարգային խնդիրների։ Անհրաժեշտ է ոչ միայն շարունակել վարկավորման դիվերսիֆիկացիան ու ֆինանսական տեխնոլոգիաների զարգացումը, այլև կենտրոնանալ վարկային ռիսկերի կառավարման, ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման և սոցիալական ապահովության համակարգի զարգացման վրա։ Ըստ այդմ, հարկավոր է մշակել համապատասխան ռազմավարություն ու այնպիսի քաղաքականություն իրականացնել, որ վարկերը դառնան ոչ թե գոյատևման, այլ զարգացման և բարեկեցության գործիք։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում