Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Համահայկական ճակատ»-ը իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում եղբայրական Իրանի ժողովրդին. Արշակ Կարապետյան Առավել քան երբևէ Հայաստանը պահանջ ունի նոր վարչապետի՝ Սամվել Կարապետյանի. Նարեկ Կարապետյան Պատերազմ Իրանում․ հետևանքներն ու սպառնալիքները Հայաստանի համար. Էդմոն Մարուքյան Համբերություն և խաղաղություն եմ մաղթում բոլորին, երկնքում և երկրի վրա․ Ավետիք Չալաբյան Խորին ցավակցություն ենք հայտնում բարեկամ Իրանի ժողովրդին․ ՀայաՔվե Պատրաստվում ենք ստանձնել երկրի պատասխանատվությունը՝ նոր և ուժեղ առաջնորդությամբ. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն (տեսանյութ) Իրավիճակը մեր երկրի շուրջ և տարածաշրջանում բավականին բարդ է ու հղի բազմասցենար զարգացումներով. Արտակ Զաքարյան «Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման հուզիչ ակցիան. ծաղկեպսակ Իրանի դեսպանատան դիմաց Չեք կարող պարտությունը բարդել մարտադաշտի վրա. Արշակ Կարապետյան Արևային վահանակները պարտադիր չէ, որ հարթ լինեն Մատչելի բնակարանների հարցը օրհասական է. Լուծու՞մը՝ունենալ Ուժեղ Վարչապետ․․․ Ռուբեն Մխիթարյան Փաշինյանի իշխանության օրոք ունեցել ենք կենսաթոշակառուների բարեկեցության բացարձակ անկում. Ավետիք Չալաբյան
«Համահայկական ճակատ»-ը իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում եղբայրական Իրանի ժողովրդին. Արշակ ԿարապետյանԱռավել քան երբևէ Հայաստանը պահանջ ունի նոր վարչապետի՝ Սամվել Կարապետյանի. Նարեկ Կարապետյան Պատերազմ Իրանում․ հետևանքներն ու սպառնալիքները Հայաստանի համար. Էդմոն Մարուքյան Համբերություն և խաղաղություն եմ մաղթում բոլորին, երկնքում և երկրի վրա․ Ավետիք Չալաբյան Խորին ցավակցություն ենք հայտնում բարեկամ Իրանի ժողովրդին․ ՀայաՔվեՊատրաստվում ենք ստանձնել երկրի պատասխանատվությունը՝ նոր և ուժեղ առաջնորդությամբ. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն (տեսանյութ) Իրավիճակը մեր երկրի շուրջ և տարածաշրջանում բավականին բարդ է ու հղի բազմասցենար զարգացումներով. Արտակ Զաքարյան«Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման հուզիչ ակցիան. ծաղկեպսակ Իրանի դեսպանատան դիմացՉեք կարող պարտությունը բարդել մարտադաշտի վրա. Արշակ ԿարապետյանԱրևային վահանակները պարտադիր չէ, որ հարթ լինենՄատչելի բնակարանների հարցը օրհասական է. Լուծու՞մը՝ունենալ Ուժեղ Վարչապետ․․․ Ռուբեն Մխիթարյան ՀՀ-ն պետք է պատրաստ լինի ռազմական սադրանքների․ իսկ ի՞նչ է անում ցիլոն, ճիշտ է, նարդի է խաղումԻսրայելը հայտնել է Իրանի կողմից իր դեմ հրթիռային հшրվածի նոր ալիքի մասինԻշխանության և Բաքվի շահերը համընկնում են․ Էդմոն ՄարուքյանՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում նիստ է եղել․ քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակըՀայաստանը Արևմուտքի հետ գեոպոլիտիկ և առհասարակ որևէ համընկնող շահ չունի․ Հայաստանի շահերը համընկնում են բացառապես ու միմիայն Ռուսաստանի հետ․ Մհեր ԱվետիսյանՄեր հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը լիովին գիտակցում է այն պատմական պատասխանատվությունը․ խոսնակՄոտ չորս ժամ անդադար Իրանը հրթիռներով և անօդաչուներով հարվածներ է հասցնում Իսրայելին. ՈսկանյանԻրանի ժողովրդի դեմ այս հանցագործություններն անպատասխան չեն մնա․ ԱրաղչիՏարածաշրջանը այրվում է, իսկ Փաշինյանը «զառ է գլորում»․ Սուրենյանց
Մամուլի տեսություն

«Իշխանությունների կողմից նկատելի է հանցավոր միտում, որով փորձում են հաջորդական քայլերով բանակի համակարգային թուլացման տանել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամիսներ առաջ իշխանական պատգամավորի՝ «վճարել և քիչ ծառայել» նախաձեռնությունը հանրության բուռն արձագանքին արժանացավ։ Շատերը պնդեցին, որ սա կխորացնի սոցիալական անհավասարությունը և կթուլացնի Զինված ուժերի հիմքերը։ Իսկ հիմա պաշտպանության նախարարությունն առաջարկում է կրճատել պարտադիր ժամկետային ծառայության ժամկետը՝ դարձնելով այն 18 ամիս։ «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ զրույցում անդրադարձել ենք առաջարկվող այս փոփոխությանը, իշխանության հիմնավորումներին, ինչպես նաև ռազմական բյուջեն չավելացնելու որոշմանը։

-Պարոն Խաչատրյան, որքան հասկացանք, Դուք ծառայության ժամկետի փոփոխությունը սխալ եք համարում։ Ինչո՞ւ:

-Նախ՝ կարող եմ ասել, որ նմանատիպ նախագիծը ոչ թե բարեփոխում է, այլ վտանգավոր արկածախնդրություն։ Այն հակասում է միջազգային փորձին, չի լուծում զինված ուժերի համալրվածության խնդիրները և մեծ հարվածի տակ է դնում պետության անվտանգությունը։ Հարավային Կովկասի նման անկայուն տարածաշրջանում Հայաստանի բանակի կրճատման մասին նույնիսկ խոսակցություններն անընդունելի են, և դրանք չեն կարող լինել պատասխանատու որոշումների արդյունք։ Գաղտնիք չեմ բացահայտի, եթե նշեմ, որ աշխարհն այսօր բազմաթիվ անորոշությունների և նոր վտանգների տուրբուլենտ փուլում է գտնվում։ Այն երկրները, որոնք ժամանակին հրաժարվել էին պարտադիր զորակոչից, այժմ վերադառնում են հենց այդ համակարգին։ Օրինակները բազմաթիվ են՝ լինեն դրանք եվրոպական, ասիական, թե ամերիկյան երկրներ։ Եթե կարճ նշեմ, աշխարհում երկրների պաշտպանական քաղաքականությունը շարժվում է ընդլայնման ուղղությամբ, իսկ Հայաստանը, գտնվելով ամենավտանգավոր տարածաշրջաններից մեկում, գնում է ճիշտ հակառակ ճանապարհով։ Կառավարությունը փորձում է հիմնավորել կրճատումը զուգահեռ պայմանագրային ծառայության «զարգացման» ծրագրով։ Բայց իրականությունն այն է, որ վերջին տարիներին զինված ուժերում ժամկետայինների ծառայությանը զուգահեռ համալրվածության բացերը մի կերպ լրացվում են պահեստազորայինների ու ԵԿՄ-ի միջոցով։ Դա նշանակում է, որ բանակն առանց այդ էլ դժվարությամբ է ապահովում մարտական հերթապահությունը։ Եվ այս խառը իրադրության պայմաններում մի հատ էլ նմանատիպ նախագիծ առաջ քաշել, կներեք, դա ոչ թե «բարեփոխում» է, այլ իշխանությունների կողմից վարվող հերթական վտանգավոր քաղաքականություն, որը կարող է անուղղելի հետևանքներ ունենալ երկրի անվտանգության համար։

Մեկ բան պարզ և ակնհայտ է, որ ամբողջ աշխարհը մեծացնում է պաշտպանական ծախսերը, իսկ Հայաստանի կառավարիչները փորձում են բանակը՝ իր միջոցներով ու հնարավորություններով, վերածել նվազագույնի հասցված կառույցի։

-Իշխանություններն էլ իրենց հիմնավորումներն են բերում՝ նման քայլին գնալն արդարացնելու համար։ Օրինակ՝ որպես հիմնական փաստարկ բերվում է պայմանագրային զինծառայողների թվի ավելացումը։

-Արդեն թույլատրելիի սահմաններում վերը կարճ նշեցի՝ իշխանությունների ասելիքը «թղթի» վրա գրված հիմնավորումներ են, ու այն փաստարկը, թե պայմանագրային զինծառայողների թիվն ավելանում է, և դրանով կարելի է փոխլրացնել պարտադիր ժամկետային ծառայության ժամանակահատվածի բացը, առնվազն կեղծ է։ Այսօր պայմանագրային համակարգը, մեղմ ասած, դեռ շատ հեռու է այնպիսի ծավալ ու որակ ունենալուց, որ կարողանա, թեկուզ մասամբ, փոխարինել պարտադիր զորակոչին։ Եթե պետությունը հույսը պետք է դնի ներկա պահին համալրված կամ ապագայում համալրվող այս կարգի պայմանագրայինների վրա, որոնց մասնագիտական և բարձր պատրաստության աստիճանի մասին չեմ ուզում խոսել, ապա իրականում մենք ստանալու ենք ոչ թե բարձր որակով, այլ խայտաբղետ պատրաստությամբ զինված ուժեր։ Բանակի մարտունակության հիմքերի թուլացման ավելի արագ մեխանիզմ դժվար թե կարելի էր մտածել, երբ ամեն բան խառնում են իրար՝ վերջնարդյունքում ունենալով ավելի շատ խնդիրներ, քան լուծումներ։

-Գումար վճարել քիչ ծառայության համար։ Այս նախագիծը չընդունվեց։ Հիմա էլ՝ պարտադիր ծառայության ժամկետի փոփոխություն։ Ինչո՞ւ է բանակը հայտնվել իշխանության թիրախում։

-Այս իշխանությունների ներկայացրած «բարեփոխումներն» իրականում չունեն ոչ մի ռազմավարական խորություն: Հակառակը կասեի՝ նրանց կողմից նկատելի է հանցավոր միտում, որով փորձում են հաջորդական քայլերով բանակի համակարգային թուլացման տանել։ Եթե հետհայաց ենք գցում, ապա շատ հետաքրքիր պատկեր ենք ունենում։ Մի կողմ եմ թողնում վերջին տարիներին պետական բարձր մակարդակով բանակին հասցված քարոզչական հարվածների փաստերը, այլ ուզում եմ ձեր մատնանշած վերջին «բարեփոխումների» շղթան ներկայացնել։ Օրինակ՝ ատեստացիայի անվան տակ իրականացվող գործընթացների վերջնարդյունքում բանակի թիվը կրճատվում է, ոչ թե ավելանում, զինծառայությունից գումարով ազատման նախագծերի քննարկման արդյունքում հիմնովին խարխլվեց «ազգ-բանակ» գաղափարախոսությունը, երբ բանակի շուրջ ձևավորված ընկալումը վերածվեց սովորական առևտրի, հիմա էլ հերթը հասավ ժամկետային ծառայության կրճատմանը։ Սա ներկայացվում է որպես մարդկային ռեսուրսների արդյունավետ բաշխման մեխանիզմ, բայց իրականում ընդամենը նախընտրական պոպուլիստական քայլ է՝ նպատակ ունենալով հասարակությանը վաճառել իրենց վտանգավոր որոշումը։ Կրկնում եմ՝ բանակի ապամոնտաժման ավելի կարճ մեխանիզմ կամ ճանապարհ դժվար է պատկերացնել։ Մեր արևել յան ու արևմտյան երկու հարևանները տարիներ շարունակ պահանջել են Հայաստանի ապառազմականացում, այսօր այդ պահանջները կատարվում են ոչ թե նրանց կողմից նկատելի, ուղիղ ճնշման տակ, այլ «մերոնց» ձեռքով, «օրենքի ուժով»։ Ու քանի դեռ այս գործընթացը շարունակվում է «բարեփոխումների» պիտակով, մեր երկիրը քայլ առ քայլ զրկվելու է դիմադրելու կարողությունից։

-Օրերս նաև խոսվեց, որ չի ավելանալու երկրի ռազմական բյուջեն։ Սա ինչպես՞ եք գնահատում։

-Երկրի ռազմական բյուջեն չավելացնելու մասին փաստը ևս ընկնում է նույն տրամաբանության մեջ. Հայաստանը կա՛մ ուղղակի, կա՛մ անուղղակի ձևով բավարարում է ադրբեջանական պահանջները։ Եթե պետությունը շեշտը չի դնում բանակի վրա և զուգահեռ միայն քարոզում է իբր «խաղաղություն» այն դեպքում, երբ Բաքուն զինվում է մինչև վերջ, ապա դա այլ կերպ, քան ծրագրավորված թուլացում անվանել չի կարելի։ Ես չեմ ասում, որ Հայաստանը պետք է պատերազմի կամ մրցակցի Ադրբեջանի հետ սպառազինության անսահման մրցավազքում։ Բայց հաշվի առնելով տարածաշրջանում ընթացող զարգացումները, նոր ռիսկերն ու անորոշությունները՝ Հայաստանը պարտավոր է առնվազն ինքն իրեն ապահովել՝ ուժեղացնելով իր պաշտպանունակությունը։ Դա ոչ միայն զուտ ռազմական, այլ քաղաքական գործոն է, երբ դու ուժեղ չես, նույնիսկ դիվանագիտական սեղանի շուրջ չունես բավարար վստահություն։ Խաղաղության ցանկությունն ու ներկա իրականությունը երկու տարբեր բաներ են. բոլորս խաղաղություն ենք ուզում, բայց խաղաղությունը հասանելի չի լինում թույլերին, անպատրաստներին։ Դրա համար էլ անհրաժեշտ է, որ ներկա իշխանականները բանակի մասին չխոսեն միայն գեղեցիկ բառերով, այլ գործով ամրացնեն մեր պաշտպանական հիմքերը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում