Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արա Այվազյանի ասուլիսն` ուղիղ Հայաստանն իրավունք չունի վատ հարաբերություն ունենա սփյուռքի չորս երկրների հետ. Նարեկ Կարապետյան Արցախի ներկայացուցչության շենքի վրա աչքի ունի Բաքվում գործող «Երևանի ադրբեջանական թատրոնը». Նարեկ Կարապետյան ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարզարշավը՝ Կիրանցում Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Մեղրիից Հայաստանն իրապես ուժեղ կարող է լինել միայն ուժեղ առաջնորդ ունենալու դեպքում. Տիգրան Դումիկյան Ուժեղ Հայաստան՝ արժանապատիվ ապագայի համար 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան
Սամվել Կարապետյանը մինչև օրս կալանավորված է Ադրբեջանի պահանջով. Արամ ՎարդևանյանԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանում. Նարեկ ԿարապետյանՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով մի շարք ծառայողներ են պարգևատրվելՆերդրումներ ենք բերելու, որ Գյումրին դառնա միջազգային տուրիստական հանգույց. Սամվել ԿարապետյանԵրևի ձայն չունենալը հարմար է, անշառ … կամ ներդաշնակ ես նիկոլենց հետԵկեղեցին պաշտպանելու համար պետք չէ նրան դարձնել իշխանության կցորդ․ Հայր Հովհաննես«Մոլդովական սցենարը» Հայաստանը տանելու է «վիլայեթացման». Հրաչյա ՌոստոմյանԿատարը հրաժարվել է ապասառեցնել Իրանի 12 միլիարդ դոլարի ակտիվները956 հազար եվրոյի մաքսանենգության, փողերի լվացման դեպքով քրվարույթ է նախաձեռնվել. ձերբակալվել է 2 անձՄայր Աթոռին ներկայացվել են հարյուր միլիոնավոր դրամների հարկային պահանջներ․ «Հրապարակ»Բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմՈւժեղ Հայաստան դաշինքը Գյումրիում է«Հայաստան» դաշինքն ու Ռոբերտ Քոչարյանը հրավիրում են հանրահավաքիՇՀԿ երկրները հանդես են եկել տիեզերքը զենքից զերծ պահելու կոչովՄայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղավազքի եզրափակիչ փուլը․ հաղթողները հայտնի ենՊուտինը շնորհավորել է երգչուհի Ռոքսանա Բաբայանին 80-ամյակի կապակցությամբՀունիսի 1-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Գյումրիում16 միլիոն դրամ՝ սեփական տան համար․ 3,700-ից ավելի ընտանիք տուն կունենա
Մամուլի տեսություն

Իսկ պետությունն ուզո՞ւմ է ստեղծել արժեքային հենք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում գիտության զարգացման կարևորության հարցը երբեք այսքան հրատապ ու համապարփակ չի եղել, որքան մեր ժամանակներում, երբ երկիրը կանգնած է ազգային ինքնության, տնտեսական մրցունակության, տեխնոլոգիական արդիականացման և մշակութային անվտանգության խոր մարտահրավերների առաջ։ 

Գիտության զարգացումը, մասնավորապես հասարակագիտական ու հայագիտական ոլորտների ամրապնդումը դարձել է ոչ միայն կրթության, այլև պետականության պահպանման, արժեքային համակարգի ձևավորման, ազգային ինքնագիտակցության վերականգնման, տնտեսական ու քաղաքական կայունության երաշխիք։ Սակայն իրականությունը վկայում է, որ այս կարևորագույն ոլորտները տարիներ շարունակ մնացել են պետական քաղաքականության լուսանցքում, ֆինանսավորման ծայրահեղ ցածր մակարդակում, իսկ գիտահետազոտական ու նորարարական միջավայրը հիմնականում կախված է եղել անհատական ջանքերից ու մասնավոր նախաձեռնություններից։

Վերջին տարիներին, երբ գլոբալիզացիայի, տեխնոլոգիական հեղափոխության և միջազգային մրցակցության պայմաններում բոլոր պետություններն իրենց հաջողության հիմքում դրել են գիտահետազոտական ներուժի զարգացումը, Հայաստանում հատկապես ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում սկսեցին ձևավորվել նորարարական և հետազոտական կենտրոններ, որոնք հիմնականում ստեղծվում են միջազգային ու տեղական մասնավոր կորպորացիաների նախաձեռնությամբ։ Այս նախաձեռնությունները կարևոր դեր են խաղում գիտական ներուժի ակտիվացման, կադրային ռեսուրսների որակավորման ու նորարարությունների արագ ներմուծման գործում։ Միջազգային խոշոր ընկերությունները (Օրինակ՝ Philip Morris International, Synopsys, NVIDIA և այլ ընկերություններ) ոչ միայն բացում են ներկայացուցչություններ ու արտադրական ստորաբաժանումներ, այլև հիմնում են գիտահետազոտական կենտրոններ, որոնք դառնում են կամուրջ համալսարանական գիտության, տեխնոլոգիական գործնական կիրառության և արդյունաբերության միջև։ Այդ կենտրոնները նպաստում են ինչպես գիտական մտքի կապիտալիզացիային, այնպես էլ երիտասարդ մասնագետների կրթմանը, միջազգային ցանցերում ինտեգրմանը, ներդրումների ներգրավմանը և տնտեսական աճին։

Սակայն, որքան էլ մասնավոր նախաձեռնությունները կարևոր ազդակ լինեն ոլորտի զարգացման համար, դրանք չեն կարող լիարժեք փոխարինել կամ լրացնել պետական ռազմավարական քաղաքականության բացակայությունը։ Հայաստանում գիտահետազոտական ֆինանսավորումը երկար տարիներ մնացել է ծայրահեղ ցածր՝ ՀՆԱ-ի ընդամենը 0,2 տոկոսի մակարդակում։ Սա հնգապատիկ քիչ է անգամ Կենտրոնական և Արևել յան Եվրոպայի երկրների միջին ցուցանիշից, իսկ Եվրամիության մակարդակից՝ տասը անգամ ցածր։ Նման պայմաններում գիտությունն ու նորարարությունը դառնում են լոկ մի քանի արտոնյալ ոլորտների կամ նախագծերի գերակա ուղղություն, իսկ համակարգային գիտական միջավայրը, հատկապես հասարակագիտության և հայագիտության ոլորտները դուրս են մղվում զարգացման առաջնահերթություններից։ Պետական ֆինանսավորման պակասը հանգեցնում է գիտական ինստիտուտների դեգրադացիայի, գիտնականների արտահոսքի, երիտասարդների անտարբերության կամ արտագաղթի, ազգային գիտական դպրոցների հեղինակության և արդյունավետության անկման։

Հատկապես հասարակագիտական և հայագիտական ոլորտների զարգացման խնդիրն ունի կենսական նշանակություն։ Տեխնոլոգիական նորարարությունները, որքան էլ կարևոր լինեն տնտեսության և արդյունաբերության համար, չեն կարող ինքնին ապահովել ազգային ինքնության, արժեքային համակարգի, պատմական հիշողության և հասարակական կայունության պահպանումը։ Հասարակագիտությունն ու հայագիտությունը, լինելով ոչ միայն գիտական, այլև մշակութային, կրթական ու գաղափարական հենասյուներ, ձևավորում են հանրային գիտակցությունը, ազգային ինքնությունը, պատմական համախմբվածությունը և պետականության ամրությունը։ Սակայն հենց այս ոլորտներն են ամենախոցելին Հայաստանում. պետության կողմից ռազմավարական մոտեցման բացակայությունը (սա մեղմ ասած, քանի որ հաճախ պարզապես ամեն ինչ արվում է հատկապես հայագիտության դեմ), ֆինանսավորման պակասը, արժեհամակարգային անորոշությունները և կրթական դաշտի մասնատվածությունը հանգեցրել են նրան, որ շատ դեպքերում ոչ պրոֆեսիոնալ, մակերեսային կամ քաղաքականապես շահագրգիռ մոտեցումները սկսել են գերիշխել իրական գիտական աշխատանքի, խորքային վերլուծության և նորարարական մոտեցումների փոխարեն։

Այս իրավիճակում հատկապես վտանգավոր է դրսի կասկածելի ֆոնդերի և կազմակերպությունների միջամտությունը, որոնք հաճախ իրենց ներդրումների միջոցով կարող են ուղղորդել գիտահետազոտական օրակարգը, թելադրել արժեքային, գաղափարական կամ նույնիսկ քաղաքական առաջնահերթություններ, որոնք չեն համընկնում ազգային շահերի հետ։

Այս ամենի լուծման բանալին մնում է պետության ձեռքում։ Գիտության ֆինանսավորումը պետք է դառնա ոչ թե ձևական պարտավորություն, այլ ռազմավարական առաջնահերթություն, որը ենթադրում է ոչ միայն ծավալների, այլև որակի, թիրախայնության և արդյունավետության կտրուկ բարձրացում։ Պետական ֆինանսավորման ավելացումը պետք է ուղղված լինի համակարգային գիտական նախագծերի, հիմնարար և կիրառական հետազոտությունների, երիտասարդ գիտնականների ծրագրերի, միջբուհական և միջգիտական համագործակցության, միջազգային գիտական ցանցերում ներգրավվածության և գիտական արդյունքների բարձր որակի ապահովմանը։

Հատկապես կարևոր է, որ ֆինանսավորման քաղաքականության հիմքում դրվի ոչ թե քանակական արդյունքների՝ հոդվածների, հրապարակումների կամ զեկույցների թվի ավելացումը, այլ որակական առաջընթացը։ Հարկավոր է խրախուսել այնպիսի նախագծեր և գիտական աշխատանքներ, որոնք ունեն իրական նորարարական արժեք, նպաստում են ազգային գիտական դպրոցի զարգացմանը, հասարակության ինքնաճանաչմանն ու արժեհամակարգային ամրապնդմանը, իսկ այդպիսի աշխատանք կատարողները պետք է վարձատրվեն համարժեքորեն՝ անկախ ձևական չափորոշիչներից։

Հայագիտական և հասարակագիտական ոլորտներում ներգրավված մասնագետների նկատմամբ պետությունը պետք է որդեգրի արժանապատիվ և խրախուսող քաղաքականություն (այնինչ հիմա հակառակն է արվում)։ Այդ մասնագետները պետք է վայելեն բարձր հեղինակություն ոչ միայն գիտական հանրույթում, այլև հասարակության մեջ, ինչը հնարավոր է միայն ոլորտի դերի բարձրացման, պետական աջակցության, կրթական համակարգի բարեփոխման և հանրային գնահատանքի ձևավորման միջոցով։

Վերջին տարիներին, ցավոք, իշխանությունների անտարբերությունը կամ նույնիսկ բացասական վերաբերմունքը հասարակագիտության ու հայագիտության նկատմամբ հանգեցրել են ոլորտի արժեզրկման, պրոֆեսիոնալների հեղինակության անկման, իսկ երբեմն էլ՝ անորակ ու պարտադրող նախագծերի առավելություն ստանալուն, ինչն իր հերթին բացում է դռները արտաքին շահերի սպասարկման և ազգային ինքնության թուլացման համար։

Ստեղծված իրավիճակում կարևոր է գիտության կառավարման նոր մոդելի ձևավորումը, որտեղ պետությունը, մասնավոր հատվածը, բարձրագույն կրթական հաստատությունները և միջազգային գործընկերները միասին կկառուցեն գիտահետազոտական և նորարարական կայուն էկոհամակարգ։ Այս համակարգի հիմքում պետք է լինի գիտական ազատությունը, պրոֆեսիոնալիզմը, ազգային շահերի առաջնահերթությունը և որակական առաջընթացը։ Միայն այսպիսի բազմաշերտ և ինտեգրված մոտեցմամբ հնարավոր կլինի դուրս բերել գիտությունը լուսանցքից, վերականգնել հասարակագիտության և հայագիտության դերը ազգային կյանքում, ապահովել գիտական արդյունքի կապիտալիզացիան ու ինովացիոն զարգացումը։

Վերջիվերջո, Հայաստանի ապագան կախված է նրանից, թե որքան կարող է երկիրը ներդնել գիտության ու հասարակագիտության մեջ, որքան կարող է ամրապնդել սեփական գիտական ինքնությունը, ապահովել նորարարական առաջընթացը և ստեղծել արժեքային հենք, որը կդառնա ազգային միասնության, զարգացող տնտեսության և միջազգային մրցունակության հիմքը։ Առանց գիտության զարգացման, առանց հասարակագիտական մտքի լիարժեք վերածննդի, ներկայիս աննախադեպ արագ զարգացումների պարագայում Հայաստանը դատապարտված է մնալ որպես ե

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում