Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան «ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանԱյն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութՀոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըԱյսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր ԱվետիսյանԵվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Մամուլի տեսություն

Որո՞նք են «դրսի» իրական հետաքրքրություններն ու շահագրգռությունները տարածաշրջանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարիներ շարունակ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությունների միջև բանակցությունների թեման եղել է ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի կոնֆլիկտը, ինչպես հիմա է ներկայացվում, այլ Արցախյան հիմնահարցը։ Ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ստանձնել էր գլխավոր միջնորդական առաքելությունը, որը պետք է բերեր Արցախյան հիմնախնդրի որոշ չափով բալանսավորված լուծման։

Հենց Մինսկի խմբի գործունեության արդյունքում է, որ Արևմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի, և Ռուսաստանը համատեղվում էին մեկ հարթակում և փորձում էին միմյանց հետ աշխատել։ Ու քանի որ համանախագահության ինստիտուտը կոնկրետ դեմ էր արտահայտվում ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմանը, ինչն ամրագրված էր խնդրի կարգավորման գլխավոր սկզբունքներում, դրանով դիվանագիտական ճնշում էր գործադրում Ադրբեջանի վրա՝ Արցախի անկախությունը ճանաչելու մասով, ինչի մասին Ալիևն անձամբ ինքն է խոստովանել։ Հենց դրանով էր պայմանավորված, որ Ադրբեջանն իր առջև խնդիր էր դրել ազատվել միջնորդական ձևաչափից։

Եվ ահա, որպես «երկնային մանանա» նաև այս առումով՝ Փաշինյանի իշխանության վարած քաղաքականությունը տվեց դրա հնարավորությունը։ Հենց սկզբից՝ Դուշանբեում առանձին վերելակային հանդիպման ժամանակ, նաև դրանից հետո Փաշինյանը սկսեց ադրբեջանական կողմի հետ սեպարատ պայմանավորվածությունների գնալ՝ միջնորդական առաքելությանը նշանակություն չտալով։ Արդյունքում աստիճանաբար Մինսկի խումբը դուրս մղվեց բանակցային գործընթացից։ Իսկ այդ դեպքում պարզ է, որ ինչքան էլ միջնորդները տրամադրված լինեին խնդրի լուծմանը, «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» չէին կարող լինել այդ հարցում։ Դե, տրամաբանական հարց է ծագում՝ իրենք ինչի՞ համար են, եթե կողմերը տարանջատ պայմանավորվում են մինյանց հետ։ Դրա համար էլ դեռևս նախքան ուկրաինական պատերազմը, երբ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները խոր լարվածության փուլ չէին տեղափոխվել, համանախագահության ֆորմատը սկսեց չգործել, ինչն էլ Ադրբեջանին հնարավորություն տվեց ռազմական գործողություններ սկսել։

Թերևս հայկական կողմը ևս դեմ չէր դրանց սկսմանը, ինչին կարելի է հանգել՝ վերլուծելով պաշտոնական խողովակներով հնչող հայտարարությունները։ Ու արդեն խնդրի լուծման բանալին ռազմական ուժի կիրառման արդյունքներում էր որոշվելու։ Այդպես Մինսկի խումբն ընդհանրապես դուրս թողնվեց գործընթացից։

Իսկ Նոյեմբերի 9-ի հայտարարության պայմանավորվածությունները թաղելուց հետո սկսվեց հայ-ադրբեջանական սեպարատ առցանց դիվանագիտությունը, երբ հայկական կողմն իր առաջարկություններն էր անում, բայց ադրբեջանական կողմը դրանք մերժած ու սեփական պահանջներն առաջ մղած փաստաթուղթ էր ներկայացնում։ Բաքվի առանցքային պահանջներից մեկը հենց այն էր, որ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը վերացվի։ Իսկ ինչո՞ւ է Բաքվի համար այս հարցն այդքան կարևոր. պարզ է՝ իրավիճակի փոփոխության արդյունքում այս ֆորմատը կարող է վերակենդանանալ, իսկ այդ դեպքում Բաքուն, որը միակողմանիորեն է գործել ու ռազմական հանցագործություններ իրականացրել, ստիպված էր լինելու բախվել իր գործողությունների հետևանքներին։

Եվ ահա, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պայմանավորվածության արդյունքում կողմերից դիմում հղվեց ԵԱՀԿ-ի նախագահությանը՝ համանախագահության ինստիտուտը լուծարելու կապակցությամբ։ Իսկ ի՞նչ ստացանք արդյունքում։ Ունենք մի իրավիճակ, որ Ֆրանսիան, որը մի ժամանակ Արցախի հարցով շատ ակտիվ էր, այսօր լիովին պասիվ դիրքորոշում ունի։ Եթե մի ժամանակ Շառլ Միշելի գլխավորությամբ ԵՄ-ն փորձում էր Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջնորդություն ստանձնել ու որոշակի պայմանավորվածություններ ամրագրել, այսօր ոչ միայն ակտիվ չէ, այլև իր ողջ ուշադրությունը կենտրոնացրել է Ուկրաինայի ուղղությամբ, իրենց ամենից շատ տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելն է հետաքրքիր։ Ռուսաստանը նույնպես կենտրոնացած է գլխավորապես ուկրաինական ուղղությամբ, բայց Ռուսաստանը տարածաշրջանից ոչ մի տեղ չի գնացել, ու եվրոպական ուղղությամբ խնդիրները կարգավորելուց հետո միանշանակ իր ուշադրությունը կկենտրոնացնի Հարավային Կովկասի վրա։

Փոխարենը վերջին շրջանում ակտիվ է ԱՄՆ-ն, ու հենց այս երկրի նախագահի միջնորդության արդյունքում էր, որ ձեռք բերվեց «Թրամփի ճանապարհի» մասին պայմանավորվածությունն, ու վաշինգտոնյան հանդիպման ժամանակ էր, որ Երևանն ու Բաքուն նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը։ Այդուհանդերձ, պարզ է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտը ամերիկյան վարչակազմի համար առաջնահերթություն չէ, դրա մասին է վկայում այն, որ Թրամփի վարչակազմը իզոլացման քաղաքականություն է վարում և ավելի շատ կենտրոնացած է սեփական խնդիրների վրա։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում