Ետ չեն եկել և չեն փոխել եկեղեցու դռների փականները․ Տեր Արտաշեսը՝ սպառնալիքների մասին
Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանի հովանու ներքո գործող փոխքաղաքապետ Նշան Հովհաննիսյանը, որը հանդիսանում է նաև Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար, 2 օր է, ինչ խիստ զբաղված է:
Երեկվանից փորձում ենք իրենից ճշտել, թե ի՞նչ եղավ, ու՞ր գնացին և չվերադարձան նա և Ոսկետափի եկեղեցու բարերարը, ովքեր քահանային սպառնացել էին, որ մեկ ժամ հետո գալու են և փոխեն եկեղեցու դռների փականները, միգուցե փոշմանե՞լ են: Սակայն երեկ 24News-ի զանգին ի պատասխան Հովհաննիսյանը ասաց, որ աշխատանքային ժամ է և անջատեց:
Փորձեցինք այսօր` ոչ աշխատանքային օրով կապ հաստատել Ոսկետափի վարչական ղեկավարի հետ. «Ոչ աշխատանքային օր ա, բայց հիշատակի օր ա, պանթեոնում եմ հիմա»,- ասաց Վեդու փոխքաղաքապետն ու հապշտապ անջատեց հեռախոսը:
24News-ի հետ զրույցում Մասյացոտնի թեմի Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանը, որին և սպառնացել էին, ասաց, որ իրավիճակը հանգիստ է, ետ չեն եկել և չեն փոխել եկեղեցու դռների փականները:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ օրը Մասյացոտնի թեմը հայտարարություն էր տարածել որ Ոսկետափում շարունակվում են ճնշումները Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանի նկատմամբ։ Նման գործողությունները թեմը որակել է անօրինական և անթույլատրելի միջամտություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կյանքին և հոգևորականների ծառայությանը։
Մերի Մանուկյան




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»