Տարոնիկ գյուղի գիշերային ակումբում հայհոյել են, կոտրել են գույքի մեծ մասը և ծեծի ենթարկել աշխատակցին
Հունվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժին է դիմել Արմավիրի մարզի բնակիչ 42-ամյա Արմենուհի Ա․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 02։30-ի սահմաններում Զարթոնք գյուղի բնակիչներ 33-ամյա Նարեկ Հ․-ն և 29-ամյա Գոռ Հ․-ն, ոմն Զորոն և իրենց ընկերները, որոնց ինքը չի ճանաչում գնացել են Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում գտնվող «7 հրաշալիք» գիշերային ակումբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այցելուները այնտեղ պատվիրել են 35 հազար դրամի խմիչք, որից հետո Արմենուհի Ա․-ն պահանջել է հաշիվը, սակայն Զորոն իրեն տվել է կեղծ 20 հազար թղթադրամ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Արմենուհի Ա․-ն հասկանալով, որը գումարը կեղծ է հետ է վերադարձրել այն ոմն Զորոյին ու նա հրաժարվել է այլ գումար տալ իրեն, ինչի շուրջ ծագել է վիճաբանություն, որի ժամանակ Նարեկ Հ․-ն, Զորոն և նրանց մեկ այլ ընկերը իր հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, կոտրել ակումբի գույքի մեծ մասը և խմիչքները, ծեծի ենթարկել Արմենուհի Ա․-ին, որի ժամանակ վերջինիս բջջային հեռախոսը վայր է ընկել և Նարեկ Հ․-ն տեսնելով, որ հեռախոսը ընկել է գետնին վերցրել է այն և հեռացել են, պատճառելով իրեն մարմնական վնասվածք, նյութական և գույքային վնաս։
Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։




















Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել
Չեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ Ղազինյան
Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank
Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ուն...
«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության ...
Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրա...
Իմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից
Օկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել
Միապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան
Պետական համակարգը օգտագործվում է որպես պատժիչ մահակ քաղաքականապես ակտիվ գործիչների համար. Նարե Սիմոն...