Պետությունն անտեսում է Եկեղեցու օրենսդրորեն ամրագրված ինքնակառավարման իրավունքը․ Տեր Տիրատուր
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ իրականացվող վերջին պետական քայլերը՝ մասնավորապես եպիսկոպոսական նշանակման գործընթացի նկատմամբ դատական միջամտությունը, այդ որոշման հարկադիր կատարումը, իսկ այժմ նաև եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ քրեական հետապնդման նախաձեռնությունը չեն կարող ընկալվել որպես իրավունքի չեզոք կիրառություն, այս մասին գրել է Տեր Տիրատուր քահանա Սարդարյանը։
Տեր Հայրն ընդգծել է՝ սա պետք է մտահոգի ոչ միայն Եկեղեցին, այլև բոլոր նրանց, ովքեր ակնկալում են Հայաստանի ժողովրդավարական զարգացումը՝ անկախ նրանից՝ ընդունում են արդյոք Ամենայն Հայոց Կաթողիկոսին և եկեղեցական իշխանությանը, թե ոչ, անկախ իրենց քաղաքական դիրքորոշումից՝ իշխանամետ կամ ընդդիմադիր։
«Խոսքը վերաբերում է մեր Եկեղեցու՝ Սահմանադրությամբ երաշխավորված ինքնավարության նկատմամբ համակարգային հարձակման մասին։ Պետությունը անտեսում է Եկեղեցու օրենսդրորեն ամրագրված ինքնակառավարման իրավունքը, չի հարգում պետություն–եկեղեցի հարաբերությունների համար սահմանված հատուկ իրավական պաշտպանական շրջանակը և խախտում է պետության և Եկեղեցու տարանջատման սկզբունքը՝ միջամտելով զուտ ներքին, հոգևոր բնույթի հարցերին։
Քրեական իրավունքի գործիքների կիրառումը այս քաղաքականության իրագործման նպատակով լրջորեն խաթարում է իրավական պետության հիմքերը։
Այս զարգացումները հանդիսանում են Հայաստանի իրավակարգի և միջազգային պարտավորություններով ամրագրված կրոնական ազատության սկզբունքների ակնհայտ խախտում»,- նշել է Տեր Տիրատուրը։




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...