Ucom-ը կարևորում է արդար մրցակցությունը
Ucom-ը ներկայացնում է իր դիրքորոշումը՝ ի պատասխան վճարումների ընդունման գործընթացի վերաբերյալ վերջին շրջանում հնչող մեկնաբանություններին և հարցադրումներին։
Ucom-ի և վճարահաշվարկային ծառայություններ մատուցող որոշ ընկերությունների միջև բանակցությունների ընթացքում առաջարկված պայմանները էապես տարբերվել են շուկայում ձևավորված ընդհանուր գործելակերպից։ Մասնավորապես, Ucom-ի համար առաջարկված սակագները զգալիորեն բարձր են եղել այն պայմանների համեմատ, որոնք նույն վճարահաշվարկային ընկերությունները կիրառում են, օրինակ, կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների դեպքում։
Հաշվի առնելով շուկայի տրամաբանությունը և հավասար պայմանների պահպանման անհրաժեշտությունը՝ Ucom-ը հանդես է եկել սակագների վերանայման նախաձեռնությամբ՝ առաջարկելով դրանք մոտեցնել շուկայում ընդունված պայմաններին։ Քննարկումների ընթացքում ներկայացվել են նաև լուծումներ, այդ թվում՝ սակագների աստիճանական փոփոխության հնարավոր տարբերակներ։
Չնայած կառուցողական քննարկումների պատրաստակամությանը՝ ներկայացված առաջարկներին չի հաջորդել հստակ հիմնավորում կամ բացատրություն այն տարբերակման վերաբերյալ, որը կիրառվում է տարբեր ոլորտների ընկերությունների նկատմամբ՝ նույն ծառայությունների շրջանակում։
Ucom-ն իր գործունեությունն իրականացնում է առաջնորդվելով թափանցիկության, արդար մրցակցության և բաժանորդների շահերի պաշտպանության սկզբունքներով։ Սույն որոշումը ևս թելադրված է եղել այդ սկզբունքներով, այլապես նոր սակագներն անխուսափելիորեն կանդրադառնային նաև բաժանորդներին տրամադրվող այլ ծառայությունների սակագների վրա։ Ընկերությունը բաց է համագործակցության համար բոլոր այն վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ, որոնց պայմանները համապատասխանում են շուկայական տրամաբանությանը և ապահովում են հավասարակշռված գործընկերություն։ Ըստ այդմ, համագործակիցների ցանկը հնարավոր է կրկին վերանայվի։
Միևնույն ժամանակ, Ucom-ը վերահաստատում է իր պատրաստակամությունը շարունակելու երկխոսությունը բոլոր գործընկերների հետ՝ այն պայմանով, որ հնարավոր կլինի հասնել փոխշահավետ և արդար լուծումների՝ առանց բաժանորդների հարմարավետությանը վնաս հասցնելու։
«Յուքոմ» ՓԲԸ
Մամլո ծառայություն
Էլ․ փոստ՝ [email protected]




















Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել
Չեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ Ղազինյան
Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank
Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրա...
«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության ...
Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ուն...
Ազատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին
Պետական համակարգը օգտագործվում է որպես պատժիչ մահակ քաղաքականապես ակտիվ գործիչների համար. Նարե Սիմոն...
Օկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել
Դավիթ Ղազինյանը առաջադրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի մշտակ...