Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում դատապարտվեց ցմահ ազատազրկման
Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը,Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Արցախի նախկին ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը շինծու քրեական գործերով Բաքվում դատապարտվեցին ցմահ ազատազրկման։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարի ազատազրկման, քանի որ Ադրբեջանի օրնեսդրությունն արգելում է 65 տարին լրացած անձանց ցմահ ազատազարկել։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր հրապարակվելու է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների դեմ շինծու գործով դատավճիռը։
ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, այս կեղծ դատական նիստը տեղի է ունենում Բաքվի ռազմական դատարանում՝ դատավոր Զեյնալ Ագաևի նախագահությամբ: Նշվում է, թե յուրաքանչյուրին տրամադրվել է թարգմանիչ, ինչպես նաև պաշտպաններ:
Հիշեցնենք՝ Բաքվի կողմից կազմակերպված շինծու դատավարությունը սկսվել է 2025 թվականի հունվարի 17-ին։
Դեկտեմբերի 26-ին դատավորների կազմը հեռացել է խորհրդակցական սենյակ։




















Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել
Չեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ Ղազինյան
Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրա...
Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank
«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության ...
Պարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված ա...
Օկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել
Պետական համակարգը օգտագործվում է որպես պատժիչ մահակ քաղաքականապես ակտիվ գործիչների համար. Նարե Սիմոն...
Միապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան
Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ուն...