ԳԹԿ-ն մարտի 1-ին կազմակերպում է անգլերեն առարկայի լրացուցիչ քննություն․ ԿԳՄՍՆ
Հունվարի 31-ին «Անգլերեն» առարկայի միասնական քննությանը մասնակցած դիմորդների համար Գնահատման և թեստավորման կենտրոնը մարտի 1-ին կազմակերպում է լրացուցիչ քննություն: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։
Հայտագրվելու համար դիմորդները պետք է մուտք գործեն dimord.am կայքի իրենց անձնական էջ և սեղմելով «Վերահանձնել» կոճակը՝ ներկայացնեն լրացուցիչ քննությանը մասնակցելու հայտ։ Հաջորդաբար, Գնահատման և թեստավորման կենտրոնը դիմորդի էլեկտրոնային հասցեին կուղարկի վերահանձնմանը մասնակցելու հաստատումը, իսկ քննությունից 3 օր առաջ դիմորդն էլփոստի միջոցով կստանա անցաթուղթը, որտեղ նշված կլինեն քննության վայրը և ժամը։ Հայտագրման գործընթացը կսկսվի փետրվարի 8-ին՝ ժամը 12:00-ին և կավարտվի փետրվարի 12-ին՝ ժամը 23:00-ին:
Նախկինում դիմորդի ներկայացված բոլոր տվյալները պահպանված են համակարգում, և դրանք կրկնակի ներկայացնելու անհրաժեշտություն չկա։
Լրացուցիչ քննության արդյունքների ամփոփումից հետո ընդունելության մրցույթի համար կպահպանվի առավել բարձր միավորը։




















Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել
Չեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ Ղազինյան
Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրա...
Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank
«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության ...
Պարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված ա...
Օկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել
Պետական համակարգը օգտագործվում է որպես պատժիչ մահակ քաղաքականապես ակտիվ գործիչների համար. Նարե Սիմոն...
Միապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան
Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ուն...