Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»
Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՊղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին Սամվել Կարապետյանը անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալ
Հասարակություն

Մենք օդում կախված ենք, գազ չունենք, գրավոր դիմումները մնացել են անպատասխան. «Կոմիտաս պարկի» բնակիչները դժգոհ են կառուցապատողից

«Կոմիտաս պարկի» բազմաթիվ բնակիչներ այսօր՝ փետրվարի 7-ին, բողոքի ակցիա են իրականացնում: Ակցիայի շրջանակներում ներկայացնում են իրենց դժգոհությունները կառուցապատողից և թաղամասում առկա խնդիրները:

Կառուցապատողը ժամկետներ է խախտել՝ բնակարանները հանձնելու մասով, բացի դրանից՝ մենք օդում կախված ենք, դեռ գազ չունենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Կոմիտաս Պարկի» բնակիչներից մեկը, ով նոր է տեղափոխվել շենքում բնակվելու:

«Մեր շենքերը պետք է հանձնվեին 2023 թվականի դեկտեմբերին, համակերպվեցինք, 2 տարի անցավ, նոր հանձնեցին: Հիմա սկսել ենք վերանորոգումը, շատ մարդիկ արդեն բնակվում են այստեղ, բայց գազ չունենք, որը բավականին լուրջ խնդիր է, մարդիկ ձմեռը հազիվ անցկացրեցին: Մեզ ասացին, որ դեկտեմբերի վերջ գազ կլինի, հետո հետաձգեցին, ասացին՝ հունվարին: Մենք կանգնած ենք այն փաստի առջև, որ ոչ մի գործ չի արվել, ի վիճակի չենք մտնելու ու բնակվելու: Կառուցապատողը պետք է գումար վճարի, որ գործը առաջ գնա, բայց չի վճարում»,- նշեց բնակիչներից մեկը:

Նորակառույց շենքի մեկ այլ բնակիչ ևս բողոքով հանդես եկավ՝ նշելով, որ համալիրը ունի ավարտական ակտ, բայց շահագործման ակտ դեռ առկա չէ:

«Մարդիկ չունեն սեփականության վկայաններ, որոնք ևս անհարմարություն են ստեղծում շատերի համար: Ունենք նկարներ, որ բնակիչների տանը կոյուղին սառցակալել է ու պայթել, արդյունքում՝ ամբողջությամբ լցվել է մարդկանց վերանորոգված բնակարանները»:

Բնակչի խոսքով՝ բնակիչների մի մասը, բնակարանները ձեռք են բերել պետական ծրագրով, դա նշանակում է, որ կողմ է հանդիսանում նաև պետությունը: Իրենք գրավոր դիմում են ուղարկել համապատասխան մարմիններին, վարչապետի աշխատակազմին, սակայն գրությունները մինչ օրս մնացել են անպատասխան:

«Մենք փորձել ենք նաև կառուցապատողի հետ հանդիպել, դեռևս նոյեմբեր ամսին խոստացել են 4-5 օրյա ժամկետում որոշ պարզաբանումներ անել, բայց մինչև հիմա չեն պատասխանել: Եռակողմ հանդիպում ենք խնդրել, սակայն կառուցապատողը մերժել է ու չի մասնակցել հանդիպմանը՝ հավաստիացնելով, որ մինչև հունվարի 31-ը լուծում կտրվի, բայց ինչպես տեսնում ենք, լուծում չկա»,- նշեց բնակիչը: