Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ
Հասարակություն

«Սլավմեդ»-ում իրականացվեց հերթական բարդ ու հաջողված ռոբոտային վիրահատությունը

«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ը, որը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժական համակարգ և իրականացրել երկրի առաջին ռոբոտային վիրահատությունները, հաջողությամբ շարունակում է ռոբոտային համակարգով միջամտություններ կատարել՝ ապահովելով արդյունավետ բուժում և արագ վերականգնում։

Հերթական հաջողված, սակայն բարդ վիրահատություն էր. բուժառուի մոտ ախտորոշվել էր բարդ օնկոլոգիական խնդիր։

Պացիենտը մեկ տարի  առաջ այլ կլինիկայում ենթարկվել էր բաց վիրահատության հաստ աղու աջ կեսի քաղցկեղի կապակցությամբ իրականացվել էր խթաղու աջ կեսի հեռացում, ստացել էր հետվիրահատական քիմիոթերապևտիկ բուժում և գտնվել հսկողության տակ։ Դինամիկայում դիտվել է հիվանդության պրոգրեսիա։ «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի էնդոսկոպիկ ծառայության, ինչպես նաև ռոբոտային վիրաբուժության ծառայության ղեկավար, վիրաբույժ ուռուցքաբան Լևոն Նիկիտայի Գրիգորյանի խոսքով՝ չնայած անցկացվող երկրորդ մակարդակի քիմիաթերապևտիկ բուժումների, դիտվել է հիվանդության նոր օջախների մեծացում, դրանց տարածմամբ դեպի, աջ միզածորան, զույգ հավելումներ, ուղիղ աղի, որովայնի և կոնքի պատեր։

Մուլտիդիսցիպլինար քննարկման արդյունքում որոշվում է գնալ ցիտոռեդուկտիվ՝ օջախների հնարավոր մաքրման վիրահատության,  պացիենտի հետ քննարկումների արդյունքում հաշվի առնելով հիվանդության տեղակայումը և ռիսկերը, որոշում է կայացվում վիրահատությունն իրականացնել ռոբոտային եղանակով՝ որպես առավել ճշգրիտ, նվազ ինվազիվ, արդյունավետ և անվտանգ եղանակի։

«2024 թվականին ունեցել եմ բաց վիրահատություն և անցել քիմիոթերապիա։ Սակայն որոշ ժամանակ անց խնդիրը կրկին գլուխ բարձրացավ, և որոշվեց, որ անհրաժեշտ է նոր վիրահատություն։ Այդ ընթացքում տեղեկացա ռոբոտային վիրաբուժության մասին և հենց հաջորդ օրը կապ հաստատեցի Լևոն Նիկիտիչի հետ»,- պատմում է բուժառու Հասմիկ Չակմազյանը։

Բժիշկ Գրիգորյանը հավելում է, որ պացիենտը նույնպես կողմ էր ռոբոտային վիրահատությանը։ Նրա խոսքով՝ լրացուցիչ հետազոտություններից հետո մուլտիդիսցիպլինար թիմով կազմվել էր գործողության պլանը և սկսվել վիրահատությունը։ Դեպքը բարդ էր ինչպես հիմնական հիվանդությամբ պայմանավորված, այնպես էլ նախորդ բաց վիրահատությունից հետո առաջացած հոծ ու տարածուն կպումների պատճառով։ Թիմի ջանքերով և գերժամանակակից  ռոբոտային համակարգի օգնությամբ առանց բարդությունների հնարավորինս հեռացվեցին մետաստատիկ օջախները՝ ներաճած հարակից օրգանների և հյուսվածքների հետ միասին։

«Հետվիրահատական փուլը շատ թեթև անցավ։ Նախկինում ունեցել եմ մեծ, բաց վիրահատություն, և տարբերությունը ռոբոտային վիրահատության հետ անհամեմատելի է։ Վիրահատության հաջորդ օրը Լևոն Նիկիտիչի կարգադրությամբ ես ոտքի կանգնեցի, արեցի առաջին քայլերը, կարողացա ինքնուրույն շարժվել, ջուր խմել։ Չորրորդ օրն ինձ լիովին լավ էի զգում և դուրս գրվեցի»,- ասում է բուժառու Հասմիկ Չակմազյանը։

Ռոբոտային վիրաբուժությունը կիրառվում է բազմաթիվ ոլորտներում՝ ընդհանուր վիրաբուժություն, օնկոլոգիա, կոլոպրոկտոլոգիա, բարիատրիկ վիրաբուժություն, ճողվածքների վիրաբուժություն, ուրոլոգիա, գինեկոլոգիա և այլն։ Վիրահատությունը կատարում է վիրաբույժը, այսինքն՝ բժիշկն է կառավարում ռոբոտի գործողությունները, իսկ ռոբոտը մեր գործողություններին տալիս է նրբություն, ճշտություն և ճկունություն, ինչը հնարավոր չէ ունենալ վիրահատությունների այլ տարբերակների դեպքում։

«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի էնդոսկոպիկ ծառայության ղեկավար, վիրաբույժ Լևոն Նիկիտայի Գրիգորյանի խոսքով՝ ռոբոտային վիրաբուժության կամ ռոբոտ-ասիստացված միջամտությունների ընթացքում վիրաբույժը փաստացի ունի չորս ձեռք․ նա է կառավարում երեք աշխատանքային ձեռքերը և տեսադաշտը։ Սա վիրահատությունը դարձնում է առավել անկախ, արդյունավետ և միաժամանակ՝ առավել անվտանգ։

Լևոն Գրիգորյանը հավելում է․ «Մենք առաջինն ենք նաև, որ ձևավորել ենք ռոբոտային վիրաբուժական թիմ։ Այսօր ունենք լիարժեք վերապատրաստված մասնագիտական թիմ՝ վիրաբույժ, ուրոլոգ, գինեկոլոգ, ինչպես նաև կրտսեր բուժանձնակազմ։ «Սլավմեդ»-ը 24/7 ռեժիմով ապահովում է ռոբոտային վիրաբուժության հասանելիություն Հայաստանում։ Մենք ուրախ ենք նաև մեր երկրի, մեր բուժառուների համար, որովհետև կարողանում ենք ապահովել այն ողջ ծավալը, որն այսօր իրականացվում է «Սլավմեդ բժշկական կենտրոնում»։

«Սլավմեդ»-ը շարունակում է մնալ առողջապահության ոլորտի առաջատար բժշկական կենտրոններից մեկը՝ վերահաստատելով, որ առաջնահերթությունը միշտ մնում է պացիենտների  առողջությունը, անվտանգությունն ու կյանքի որակի բարելավումը։