Հռոմի պապն Ուկրաինա է ուղարկել գեներատորներ, դեղորայք և պարենամթերք
Հռոմի պապ Լևոն XIV-ի հրահանգով Ուկրաինա է ուղարկվել երեք բեռնատար, որոնք տարել են 80 էլեկտրագեներատոր, ինչպես նաև դեղորայք և սնունդ։ Մարդասիրական օգնությունն արդեն ժամանել է երկիր։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Vatican News-ը։Փետրվարի 4-ին տեղի ունեցած ունկնդրության ժամանակ Հռոմի պապը կոչ էր արել աջակցել Ուկրաինային՝ հաղթահարելու էներգետիկ ենթակառուցվածքին հասցվող հարվածների հետևանքները։
Նա նաև երախտագիտություն էր հայտնել բազմաթիվ թեմերում, մասնավորապես՝ Լեհաստանում իրականացված համերաշխության նախաձեռնությունների համար։«Պապն արձագանքել է բազմաթիվ եպիսկոպոսների կոչերին, որոնք, գիտակցելով պատերազմի պատճառած տառապանքները, աջակցություն են խնդրել՝ օգնելու Ուկրաինային հաղթահարել ուժեղ ցրտերի առաջացրած դժվարությունները։ Գիշերը ջերմաստիճանն իջնում է մինչև -15 աստիճան Ցելսիուս, մինչդեռ ցերեկը ջերմաստիճանը տատանվում է -10-ից մինչև -12 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Շատ մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները՝ տաքացվող ապաստարաններում ջերմություն փնտրելու համար, որտեղ գեներատորների շնորհիվ նրանք կարող են նաև տաք սնունդ ստանալ», – ասվում է հրապարակման մեջ։
Վատիկանից նաև հայտնել են, որ գեներատորների հետ մեկտեղ Ուկրաինա են ուղարկվել հազարավոր դեղամիջոցներ, այդ թվում՝ հակաբիոտիկներ, հակաբորբոքային դեղամիջոցներ, սննդային հավելումներ և մելատոնին, որը «հատկապես անհրաժեշտ է, քանի որ օգնում է մարդկանց քնել մշտական վախի և սթրեսի պայմաններում»:
Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին ռուսական հարվածների պատճառով հազարավոր մարդիկ զրկվել են էլեկտրամատակարարումից և ջեռուցումից։ Կիևի քաղաքապետը մայրաքաղաքի բնակիչներին կոչ է արել հնարավորության դեպքում հեռանալ։




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...