ՔԿ նախագահն ու Գլխավոր դատախազը հայտարարություններ են արել, որոնց վերաբերյալ տվյալներ առկա չեն
18 արդարների գործով առանցքային կարևորության փուլ է` պաշտպանները ներկայացնում են հետազոտման ենթակա ապացույցների ծավալը: Այս մասին գրել է գործով անցնող Լիդյա Մանթաշյանը։
«Հետաքրքիր մանրամասներ են պարզվում.
-Կա’մ ԱԱԾ-ում պայծառատեսներ ու ժամանակի մեքենա ունեցողներ են աշխատում, կա’մ Երևան քաղաքի ԸԻ քրեական դատարանը հետին ամսաթվով թույլտվություններ է տալիս օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացնելու համար, որովհետև տվել են այնպիսի տվյալներ, որոնց մասին պարզ էր դառնալու մեկ ամիս անց:
-Պաշտպան Խուդոյանը դատարանին միջնորդեց որպես վկա հրավիրել և հարցաքննել ՀՀ Քննչական Կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին և ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին:
Նրանք կատարել են հրապարակային հայտարարություններ, որոնց վերաբերյալ տվյալներ քրեական վարույթում առկա չեն:
Պետք է հասկանալ` այդ տվյալներն ինչպես են ձեռք բերվել, արդյոք եղել են օբյեկտիվ իրականության մեջ: Եվ եթե եղել են, ապա ինչու չեն ներառվել վարույթում:
-Գործի մեջ առկա են բազմաթիվ գաղտնալսումներ, որոնցում մեղադրյալները հորդորում են տարբեր անձանց և խմբերի ՉԿԱՏԱՐԵԼ որևէ հակաօրինական արարք, խաղաղ անհնազանդությամբ հայտնել անհամաձայնություն ներկա իշխանությունների գործունեությանը:
Այսինքն` և’ ԱԱԾ-ն, հետագայում նաև Քննչական Կոմիտեն, արդեն նաև Դատախազությունը փայլուն տեղյակ է, որ Բագրատ Սրբազանն ու իր հետ մեղադրվողները հակաօրինական արարք չեն կատարել կամ պլանավորել, սակայն ստիպված կամ հոժարակամ իրենք են կատարել ու կատարում օրենքի խախտում` անմեղ մարդկանց դեմ քրեական կեղծ գործ սարքելով:
Գալիք նիստին պաշտպանական կողմը կշարունակի ներկայացնել իր` հետազոտման ենթակա ապացույցների ծավալը, ինչպես նաև կքննվի քաղակտիվիստ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոփոխելու հարցը:
18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 12-ին, ժամը 15:00-ին, Երևանի Ընդհանուր Իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում (հասցե՝ Արշակունյաց 24/1)»։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք Չալաբյան
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան