Յունիբանկը դարձել է Հայ-բրիտանական գործարարության պալատի A-մակարդակի անդամ
Յունիբանկը միացել է Հայ-բրիտանական գործարարության պալատին (ABBC)՝ որպես A-մակարդակի անդամ, ինչը բանկի համար կարևոր քայլ է միջազգային համագործակցության ամրապնդման և համաշխարհային գործարար համայնքի հետ ակտիվ փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ։
ABBC-ին անդամակցելով՝ Յունիբանկը վերահաստատում է իր հանձնառությունը՝ աջակցելու միջազգային բիզնեսի զարգացմանը, խրախուսելու օտարերկրյա ներդրումները, նպաստելու բարենպաստ և թափանցիկ գործարար միջավայրի ձևավորմանը:
Հայ-բրիտանական գործարարության պալատի առաքելությունն է զարգացնել և ընդլայնել Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրային և ներդրումային կապերը, այդ թվում՝ B2B հարաբերությունները, շուկա մուտք գործելու ռազմավարությունները, ներդրումային ծրագրերը, ներմուծման և արտահանման ընթացակարգերը:
«Մենք ուրախ ենք միանալ Հայ-բրիտանական գործարարության պալատին։ Այս անդամակցությունը Յունիբանկին հնարավորություն է տալիս ամրապնդել համագործակցությունը բրիտական ընկերությունների հետ և մասնակցել համատեղ նախաձեռնությունների իրականացմանը՝ նորարարություններին, ներդրումներին և տնտեսական աճին նպաստելու նպատակով», – ասաց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։
«Ուրախ ենք ողջունել Յունիբանկին որպես Հայ-բրիտանական գործարար պալատի A-մակարդակի անդամ։ Բանկի բարձր հեղինակությունն ու Հայաստանի ֆինանսական ոլորտում երկարամյա ներդրումը կարևոր փորձ և արժեք են բերում մեր համայնքին։ Վստահ ենք, որ մեր համագործակցությունը կնպաստի գործարար երկխոսության խորացմանը և Մեծ Բրիտանիայի ու Հայաստանի միջև տնտեսական կապերի ամրապնդմանը», – նշեց ABBC-ի գործադիր տնօրեն Լուսինե Աչոյանը:




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք Չալաբյան
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան