Ucom-ը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ներքին ցանցի կառուցման ամբողջական ծառայություն
Ucom-ը շարունակում է ընդլայնել կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված տեխնոլոգիական լուծումների իր փաթեթը և ներկայացնում է ներքին ցանցի (LAN) կառուցման ամբողջական ծառայություն։ Այս լուծումը կազմակերպություններին հնարավորություն է տալիս մեկ գործընկերոջ միջոցով ստանալ ոչ միայն բարձր արագությամբ ինտերնետ, այլև ժամանակակից, կայուն և անվտանգ ներքին ցանց՝ հարմարեցված իրենց կոնկրետ կարիքներին։
Այսօր ընկերությունների գործունեության արդյունավետությունը մեծապես կախված է հուսալի և ճիշտ նախագծված ցանցային ենթակառուցվածքից՝ տվյալների արագ և անվտանգ փոխանցումից, անխափան ներքին հաղորդակցությունից և համակարգերի կայուն աշխատանքից։ Ucom-ի առաջարկած ծառայությունը ապահովում է գործնական և երկարաժամկետ արժեք ստեղծող լուծում՝ սկսած տարածքի ուսումնասիրությունից և նախնական ցանցի նախագծումից մինչև ներքին ցանցի լիարժեք գործարկում և փորձարկում։
«Ucom-ը հանդես է գալիս որպես համալիր տեխնոլոգիական գործընկեր՝ աջակցելով կազմակերպություններին իրենց թվային ենթակառուցվածքների զարգացման, արդյունավետ աշխատանքի և կայուն աճի ապահովման գործում։ Մենք ամեն ինչ անում ենք՝ կորպորատիվ հաճախորդների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև ժամանակ և ռեսուրսներ խնայելու համար», – ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ծառայության շրջանակում Ucom-ը իրականացնում է ներքին ցանցի կառուցման ամբողջական գործընթացը՝ ներառյալ տարածքի ուսումնասիրությունը, տեխնիկական նախագծումը, մալուխների անցկացման աշխատանքները, սարքավորումների տեղադրումն ու ցանցի ինտեգրումը։ Կիրառվում են վերջին սերնդի սարքավորումներ՝ ապահովելով բարձր արագություն, հուսալիություն, տվյալների պաշտպանություն և հեշտ մասշտաբավորում՝ բիզնեսի աճին համահունչ։
Բարձրակարգ ներքին ցանցի կառուցումը հնարավորություն է տալիս կազմակերպություններին բարձրացնել ներքին հաղորդակցության արդյունավետությունն ու կայունությունը, ձևավորել տեխնոլոգիապես զարգացած աշխատանքային միջավայր և ապահովել տվյալների անվտանգ կառավարում։
Ծառայության արժեքը հաշվարկվում է անհատապես՝ կախված նախագծի ծավալից և բարդությունից։ Նախնական գնահատումն իրականացվում է մինչև պայմանագրի կնքումը։
Մանրամասների համար այցելեք՝
https://www.ucom.am/business/internal-network-building-service-for-businesses




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք Չալաբյան
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան