Հայաստանի դեսպանությունը Ժնևից կտեղափոխվի Բեռն
Ժնևում գործող Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանությունը կտեղափոխվի մայրաքաղաք Բեռն, իսկ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչության նստավայրը կմնա Ժնևում: Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստին։
Որոշման մեջ նշվում է, որ ՀՀ դեսպանությունը Բեռն տեղափոխելու հետ կապված ծախսերը տարեկան հաշվարկվել են ընդամենը 344.8 հազար շվեյցարական ֆրանկին համարժեք դրամ: Առաջին տարվա համար ընթացիկ ծախսերից բացի լրացուցիչ կպահանջվի ևս 62.8 հազար շվեյցարական ֆրանկին համարժեք դրամ՝ կահույքի, տեխնիկայի ձեռքբերման, դեպոզիտի և միջնորդավճարի համար: Այդ իսկ պատճառով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 2026 թվականի պետական բյուջեով օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության իրականացման ծախսերը կավելացնի 407.5 հազար շվեյցարական ֆրանկին համարժեք դրամով, իսկ հաջորդող տարիներին՝ 304.8 հազար շվեյցարական ֆրանկին համարժեք դրամ:
«Հաշվի առնելով մայրաքաղաք Բեռնի և Ժնևի միջև հեռավորությունը` անհրաժեշտություն է առաջացել Ժնևում գործող ՀՀ դեսպանությունը տեղափոխել Բեռն, որն առավել կդյուրացնի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ պարբերական շփումը, հնարավորություն կտա առավել արդյունավետ կերպով ապահովել վերջիններիս հետ կապը և խթանել երկկողմ համագործակցության զարգացմանը և քաղաքական երկխոսության ակտիվացմանը»,- ասված է որոշման հիմնավորման մեջ:




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...