Նիկոլ Փաշինյան, չե՞ք կարծում, որ հարկ վճարողը պիտի օգտվի առողջության համընդհանուր ապահովագրությունից
Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը գրել է.
«Հարցե՛ր, որոնք լուծում են պահանջում .
ՀՀ-ում կա գրանցված շուրջ 120 000 օնլայն տաքսի ծառայությունների վարորդներ, որոնցից առնվազն 40 000 վարորդ օրեկան 10 ժամ աշխատում են և ամենակարևոր՝ վճարում են հարկեր։
Այսպիսով մեր վարորդները իրենց աշխատածից նվազագույնը 16,5 % վճարում են «Yandex» ( իրականում գումարն ավելի շատ է ), 1,8-4% վճարում են «տաքսոպարկեր»-ին և ևս 4-5 % պետությանը հարկ։ Բնականաբար վճարած գումարներից հարկեր գեներացվում է նաև «Yandex»-ից և «տաքսոպարկեր»-ից և վճարված հարկերը, իմ գնահատմամբ, կազմում է շուրջ 12 %:
Արդյունքում վարորդները վճարում են հարկեր, բայց չեն հանդիսանում գրանցված աշխատող և հետագայում բարձր թոշակ չեն ստանալու, ներկայումս չեն հանդիսանում Առողջության Համընդհանուր Ապահովագրության շահառու, այսինքն անվճար բուժ օգնություն չեն ստանում։
Հիմա հարցեր նիկոլ Փաշինյանին շարքից.
Նիկոլ Փշինյան,
- Չե՞ք կարծում, որ նման կերպ «քերել» մեր ժողովրդին ու դիմացը ոչինչ չտալ արդար չի։
- Չե՞ք կարծում, որ պետք է վերանայվի «Yandex»-ի անարդար տոկոսադրույքը
- Չե՞ք կարծում, որ հարկ վճարողը պետք է օգտվի Առողջության Համընդհանուր Ապահովագրության հիմնադրամից
Նիկոլ Փաշինյան, կարո՞ղ եք տալ բացատրություն՝ վարորդների բեռը «Yandex»-ը 0%-ից դարձրել է 16,5%, սրա հովանավորը ո՞վ է . . .
Օնլայն վարորդների իրավունքները պետք է վերականգնվի և պետք է պաշտպանված լինի »։




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...