«Mercedes» ավտոքարշակի անիվներից մեկը պոկվել է ու հարվածել ընթացող «ՎԱԶ 2121»-ին և «ՎԱԶ 2107»-ին
Երեկ՝ փետրվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 47 կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Կարեն Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոքարշակով ընթացքի ժամանակ հետևի անիվներից մեկը պոկվել է ու հարվածել ընթացող Արագածոտնի մարզի բնակիչներ 21-ամյա Մարտին Ա․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի և 38-ամյա Հայկ Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի և վաշտի հրամանատար Արտակ Խուդավերդյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վարդան Դավթյանը և Նվեր Գրիգորյանը։
Դեպքի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...