Զելենսկին հայտնել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ հաջորդ բանակցությունների հնարավոր վայրը
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դրական է գնահատել փետրվարի 17-18-ին ԱՄՆ-Ուկրաինա-ՌԴ ձևաչափով բանակցությունների երրորդ փուլի անցկացումը Ժնևում և հայտնել, որ հաջորդ հանդիպումը ևս կարող է տեղի ունենալ Շվեյցարիայում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
«Կարծում եմ՝ լավ է, որ մենք եռակողմ հանդիպում անցկացրինք Շվեյցարիայում։ Մենք հարգում և գնահատում ենք մեր գործընկերներին Մերձավոր Արևելքում և այլ երկրներում։ Բայց իմ կարծիքով, եթե պատերազմը տեղի է ունենում Եվրոպայում, ապա մենք պետք է տեղ գտնենք Եվրոպայում», – գրել է նա իր Telegram ալիքում։
«ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականն իր հերթին մեջբերում է Զելենսկու խոսքերն այն մասին, որ բանակցությունների հաջորդ՝ չորրորդ փուլը նույնպես կարող է տեղի ունենալ Շվեյցարիայում։
«Ցանկանում եմ ընդգծել, որ հաջորդ հանդիպումը նույնպես կկայանա Շվեյցարիայում։ Սա այն տեղեկատվությունն է, որ ես այսօր ունեմ։ Իհարկե, մեր խումբը կվերադառնա, և ես ավելի մանրամասն տեղեկատվություն կունենամ», – պարզաբանել է Ուկրաինայի առաջնորդը։
ԱՄՆ-Ուկրաինա-ՌԴ բանակցությունների առաջին երկու փուլերը տեղի են ունեցել Աբու Դաբիում։




















Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել
Չեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ Ղազինյան
Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank
«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության ...
Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրա...
Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ուն...
Պարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված ա...
Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան
Իմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից
Միապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան