էս մեր խեղճ թուրքերն էլ ի՞նչ անեն,որ հասկանանք 18-ին մեր դուռը բացին մտան ներս ու դուրս էլ չեն գալիս
Երգահան-կատարող Դավիթ Ամալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ուզում եմ հասկանալ…
Երբ վաստակել ենք խայտառակ պարտություն` ունենալով թվով բազմաթիվ զոհեր, կոտրվել ա Բանակի մեջքը…
Երբ հանձնվել ա Արցախը ու հիմա էլ արգելվում ա անունը նշել կամ Գերբ, Դրոշ, Հիմն սիմվոլները օգտագործել…
Երբ հրահանգվել ա Հայաստանում ԱՐԱՐԱՏԸ` որպես խորհրդանիշ, վերացնել, որովհետև ինքը <<բիբլիական թուրքերի>> սարն ա…
Երբ դպրոցներում դեռ առաջին Արցախյանի և հետագա բոլոր պատերազմներում զոհված տղերքի անկյունները հրահանգվել ա հանել, նաև արգելվել ա տղերքի հիշատակը հավերժացնող որևէ միջոցառում կազմակերպել …
Երբ մշակույթն էնքան ա նշաձողն իջեցրել, որ նիկոլը, հերիք չի գրականության մեջ էր ինչ֊որ ապուշություններ անում, հիմա էլ անցել ա երաժշտությանը։
Երբ զորամասերից հեռացնում են Ազգային Հերոսների նկարները…
Երբ սոցցանցային ատելությունն արհեսատականորեն էնքան են շատացնում, որ մարդկային արժեքի խորան հանդիսացող զոհված հերոսը կամ զոհվածի հարազատը կարողա անարգվել վիժվածք ֆեյքերի, երբեմն էլ ոչ ֆեյքերի կողմից…
Երբ հարձակվում են Եկեղեցու վրա, ձերբակալում են Սրբազանների, դեռ վայրահաչում են, թե Վեհափառին էլ պիտի ձերբակալեն…
Երբ հայ մարզիկին պատժում են ադրբեջան բառը կրծքին չփակցնելու համար…
Ցավոք, էդ երբերը շատ են, բայց ես կսահմանափակվեմ էսքանով ու կասեմ վերջինը.
Երբ եկեղեցու գնդերեցներին հանեցին բանակից, որի մտցնելու հրամանագրողը եղել էր ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ…
Հիմա ասեմ, թե ինչի եմ գիրս սկսել
ուզում եմ հասկանալ֊ ով. կարո՞ղ եք տարբերություն գտնել 1999թ.֊ ի հոկտեմբերի 27֊ի և 2018թ.֊ շեղափոխության միջև…
էս մեր խեղճ թուրքերն էլ ի՞նչ անեն, որ հասկանանք, թե հոկտեմբերի 27֊ով բանալին վերցրին, 18֊ին մեր դուռը բացին մտան ներս ու դուրս էլ չեն գալիս` իբր ժողովրդավար են, պատկերացնում ե՞ք թուրք ժողովրդավարը Հայաստանում…
Դե, ի՞նչ ասեմ, ընտրեք քպ֊ին, լավ կլինի»,- գրել է նա։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք Չալաբյան
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան