2% հետվճար ԱրարատԲանկի Arca քարտերով վճարումների դիմաց
ԱրարատԲանկի Arca քարտով անկանխիկ գնումներ կատարողներն արդեն փետրվարին կստանան նախորդ ամսվա անկանխիկ գնումների 2% հետվճարը։
Ծրագիրն իրականացվելու է ս․թ․ հունվարի 1-ից մինչև ս․թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ կատարված գործարքների համար։ Հետվճարը շահառուի հաշվին փոխանցվում է՝ մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-րդ օրը։
Այն դեպքում, երբ շահառուն գործարքներ է կատարում մեկից ավելի Arca վճարային քարտերով, հետվճարը կփոխանցվի այն բանկային հաշվին, որով կատարվել է հետվճարի հիմք հանդիսացող վերջին գործարքը։
Գործում են նաև սահմանափակումներ։ Հետվճարը հաշվարկվում է 1000 ՀՀ դրամը գերազանցող վճարումներից։ Մեկ գործարքի համար սահմանված է 6,000 ՀՀ դրամ՝ որպես հետվճարի առավելագույն շեմ, իսկ մեկ անձի համար հետվճարի ամսական առավելագույն շեմը սահմանված է 60,000 ՀՀ դրամ։
Հետվճար չի ձևավորվում հետևյալ դեպքերում.
- տեղեկատվության, կապի և կոմունալ ծառայությունների դիմաց վճարներ,
- ՀՀ պետական և համայնքների բյուջեների օգտին կատարվող վճարումներ,
- բարձր ռիսկային վաճառակետերում կատարված գործարքներ «Ծանոթությունների կայքեր և հարթակներ», «Խաղատներ և խաղային ծառայություններ», «Կրիպտո փոխանակման, կրիպտո դրամապանակներ և այլ կրիպտո ծառայություններ» և այլն),
- ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայությունների դիմաց ֆինանսական հաստատության օգտին գանձվող ցանկացած վճարումների և գործարքների,
- Arca նվեր և մեկանգամյա օգտագործման համար նախատեսված քարտերով կատարված գործարքներ։
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է «Արմենիան Քարդ» ՓԲԸ (Arca) և ՀՀ կառավարության համագործակցության արդյունքում: Այն նպատակ ունի խթանել անկանխիկ գործարքների առաջխաղացումն ու թվային տեխնոլոգիաների զարգացումը։
ԱրարատԲանկի Arca քարտեր կարող եք ձեռք բերել Բանկի Գլխամասային գրասենյակից կամ ցանկացած մասնաճյուղից, ինչպես նաև ԱրարատՄոբայլ հավելվածի միջոցով։
Մանրամասներին ծանոթանալու համար այցելեք ԱրարատԲանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարեք +374 10 59 23 23:
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք Չալաբյան
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան