Պղինձը Հայաստանի տնտեսական առաջխաղացման բանալին է
Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը պղնձի արդյունահանումն է: Պղինձը ոչ միայն ռազմավարական մետաղ է, այլև լուրջ ազդեցություն ունի երկրի արտաքին առևտրային հարաբերությունների և պետական բյուջեի համալրման վրա: Հարկերի և արտահանումից ստացված եկամուտների միջոցով պղինը դարձնում է տնտեսության կայունության կարևոր հիմք:
Հայաստանում պղնձի արդյունահանումը հիմնականում իրականացվում է խոշոր ընկերությունների միջոցով, որոնց գործունեությունը հստակ կարգավորվում է օրենսդրությամբ և պետական վերահսկողությամբ: Պայմանագրային կարգավորումները, հարկային պարտավորությունները և շրջակա միջավայրի պահպանության կանոնները ապահովում են, որ արդյունահանվող պղինը լինի անվտանգ, և տնտեսության վրա դրական ազդեցություն գործի:
Գործարարական ակտիվության և աշխատատեղերի ստեղծման շնորհիվ պղնձի արդյունահանման ոլորտը նպաստում է ոչ միայն երկրի ֆինանսական զարգացմանը, այլև սոցիալական կայունությանը՝ մարդկանց ապահովելով աշխատանքի հնարավորություններով:
Հայաստանում պղնձի արդյունահանման և մշակման ոլորտի առաջատար ընկերություններից մեկը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն (ԶՊՄԿ) է: Կոմբինատը ոչ միայն ապահովում է բարձրորակ արտադրանք միջազգային շուկաներ արտահանելու համար, այլև տարիներ շարունակ պետության խոշոր հարկատուներից է: ԶՊՄԿ-ն մշտապես ներդրումներ է կատարում տեխնոլոգիական արդիականացման մեջ, ապահովում է անվտանգության խիստ չափանիշներ աշխատավայրերում և աջակցում տեղական համայնքներին՝ ներդնելով կրթության, ենթակառուցվածքների և սոցիալական ծրագրերում:
Այս գործարար ռազմավարության շնորհիվ ԶՊՄԿ-ն դառնում է ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական նշանակություն ունեցող կառույց, որը ակտիվորեն նպաստում է Հայաստանի զարգացմանն ու միջազգային հեղինակության ամրապնդմանը:
Պղինձն ու այն արդյունահանող խոշոր ընկերությունները, օրինակ՝ ԶՊՄԿ-ն, դարձնում են Հայաստանի տնտեսությունը ավելի մրցունակ, ամրապնդում բյուջեն, ստեղծում աշխատատեղեր և ապահովում երկրի զարգացման երկարաժամկետ հեռանկար:




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք Չալաբյան
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան