Երաշխավորված խաղաղությունն այն հենքն է, որը պիտի ապահովի ՀՀ հետպատերազմյան վերականգնումը
«Երաշխավորված խաղաղության կոնցեպտը լավագույնն է, որ կարող է առաջարկվել ներկայիս միակողմանի զիջումային քաղաքականությանը։ Սա իսկապես այլընտրանք է, որը ենթադրում է կիրառական հստակ գործիքակազմ։
Երաշխավորված խաղաղությունն այն հենքն է, որը պիտի ապահովի Հայաստանի հետպատերազմյան զարգացումն ու վերականգնումը։
Սա հայց է միջազգային համայնքին և դաշնակիցներին՝ ջանք դնելու մեր տարածաշրջանում փոխշահավետ լուծումների և, հետևաբար, Հայաստանի շահերը ամրագրելու ուղղությամբ։ Սա էսկալացիայի բացառման և կանխատեսելի ընթացքի առանցքային պայմանն է։
Պատմական զարգացման առումով՝ Հայաստանը և հայ ժողովուրդը կենսական անհրաժեշտություն ունեն մեծացնելու իրենց ստրատեգիական պլանավորման հորիզոնը։ Երաշխավորված խաղաղությունը անհատի և հասարակության կյանքը երկարաժամկետ հեռանկարով պլանավորելու հնարավորություն է տալիս՝ ներկայիս մի քանի շաբաթանոց հորիզոնի փոխարեն։
Ուրախ եմ, որ «Առաջարկ Հայաստանին» նախագծի թիմին հաջողվում է գտնել ճշգրիտ ձևակերպումներ և հանրությանն այսօրվա կենսական խնդիրների լուծման տարբերակներ առաջարկել՝ հիմնվելով իրատեսական և իրագործելի մոտեցումների վրա»։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...