Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ
Հասարակություն

Վիրտուալ առաջատար տեխնոլոգիաները՝ ՀՀ կինոարտադրության մեջ. համաշխարհային մի շարք հարթակներ կկարողանան Հայաստան գալ (տեսանյութ, լուսանկարներ)

Կինոյի վիրտուալ արտադրության առաջատար  տեխնոլոգիաները՝ Հայաստանում. նոր էջ՝ ոչ միայն տեղական, այլ նաև գլոբալ կինոարատադրության մեջ: Ընթացքի մեջ գտնվող նախագիծը հնարավորություն կտա համաշխարհային մի շարք հարթակների, օրինակ՝ Netflix-ի, Disney+-ի, Apple TV+-ի և Amazon Studios-ի կինոարտադրությունն իրականացնել հենց Հայաստանում:

Main People Video Production-ի համահիմնադիր-տնօրեն Անդրանիկ Նազարյանը վստահ է՝ վիրտուալ արտադրանքը հնարավորություն կտա միավորել թվային և ֆիզիկական աշխարհները:

Վիրտուալ կինոարտադրության շուկան համաշխարհային մասշտաբով, արագ տեմպերով աճում է և մինչև 2030 թվականը կանխատեսվում է շուկայի կրկնապատկում:  Սա նշանակում է կայուն պահանջարկ, միջազգային համագործակցություններ և նոր ներդրումային հնարավորություններ։ 

«Հայաստանի փոքր երկիր լինելն այս պարագայում առավելություն է: Եղանակային տարբեր պայմանները, տարբեր ռելիեֆները մեծ գրավչություն են կինոարտադրողների համար, եթե լինեն այն տեխնոլոգիաները, որ բերվում են այս ծրագրի նախագծի շնորհիվ»,-նշում է BSC բիզնեսի աջակցության կենտրոնի հիմնադիր Սամվել Գևորգյանը:

Ներդրողների համար սա բացառիկ հնարավորություն է․ մինչև 35% ներդրումների հետվերադարձ՝ ապագային միտված տեխնոլոգիական ենթակառուցվածքի համար: Խոսքը պարզապես ստուդիայի մասին չէ, այլ ամբողջ էկոհամակարգի ձևավորման, որը կարող է ներգրավել միջազգային խոշոր նախագծեր և ապահովել երկարաժամկետ եկամտաբերություն։

«Ներդրումային գրավչությունը շատ կարևոր է: Այս ունիկալ նախագիծը բարձրացնում է նաև մեր պետության ներդրումային գրավչությունը, որովհետև բարձր ցուցանիշներ պարունակող նախագիծ է, և, ըստ էության, նաև համեմատաբար քիչ ռիսկային, այսինքն՝ ցուցանիշներ և ռիսկ հարաբերակցությունը շատ լավ դիրքում են գտնվում»,-ընդգծում է Parvanyan խորհրդատվական ընկերության հիմնադիր Մհեր Փարվանյանը:

Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիա ՀԿ-ի նախագահ Հովհաննես Գալստյանը ողջունում է նախաձեռնությունը, բայց զուգահեռ նշում, որ այստեղ պետության, ֆիլմարտադրողների և տեխնոլոգների մեծ համախմբում է պետք, առանց որի համաշխարհային շուկա մուտք գործել չի հաջողվի: