Պատերազմի տարածաշրջանային տարածման վտանգը կարող է բացասաբար անդրադառնալ ՀՀ-ի անվտանգության վրա
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ արտաքին քաղաքականության նկատմամբ օրենսդրական խիստ վերահսկողության անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությամբ․
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը վերահաստատում է հայ-ամերիկյան համայնքի երկարամյա աջակցությունը Կոնգրեսի՝ պատերազմի հարցում սահմանադրական լիազորություններին։
Մասնավորապես, Հայ դատի հանձնախմբի՝ տարածաշրջանային լարվածության նվազեցման և բանակցությունների վերականգնման կոչերին համահունչ և հաշվի առնելով, որ Իրանի հետ երկարատև պատերազմը լուրջ սպառնալիք կդառնա քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ Իրանի հայկական համայնքի համար, ինչպես նաև մտահոգ լինելով, որ հնարավոր պատերազմի տարածաշրջանային տարածման վտանգը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի անվտանգության ու տարածաշրջանի հայկական և այլ խոցելի փոքրամասնությունների բարեկեցության վրա՝ Հայ դատի հանձնախումբը վերահաստատում է ԱՄՆ արտաքին քաղաքականության նկատմամբ օրենսդրական խիստ վերահսկողության անհրաժեշտության վերաբերյալ իր երկարամյա դիրքորոշումը։
Հանձնախումբը, համաձայն ԱՄՆ Սահմանադրության I հոդվածի, 8-րդ բաժնի, 11-րդ կետի, պահանջում է Կոնգրեսի պաշտոնական հավանությունը ցանկացած պատերազմական գործողության համար։
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ
27 փետրվար 2026թ.





















Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...