Արթուր Չախոյանին հրավիրել են վարժական հավաքների
Ակտիվիստ Արթուր Չախոյանին հրավիրել են վարժական հավաքների, այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Այսօր ինձ հրավիրել էին զինվորական կոմիսարիատ, որտեղ տեղեկացրին, որ իմ տվյալները ստացել են անվանական կարգով՝ ինձ 25-օրյա վարժական հավաքներին ներգրավելու նպատակով։
Ինձ լռեցնելու նպատակով իմ նկատմամբ կազմակերպվել է մահափորձ, մշտապես ապօրինի՝ առանց իրավական հիմքերի ինձ ձերբակալել են, պրո-թուրքական կուսակցության չգրանցվելու պատճառով առանց որևէ իրավական հիմքի ինձ երեք օրով կալանավորել են, հարուցել են մի շարք շինծու քրեական գործեր։ Այդ աբսուրդային և շինծու քրեական գործերից մի քանիսի շրջանակում ներկայումս դատարանում ինձ դատում են։ Իմ նկատմամբ կիրառվել են տարբեր քաղաքական ճնշումներ։ Երբ պարզ դարձավ, որ այդ միջոցներով հնարավոր չէ սահմանափակել կամ լռեցնել իմ գործունեությունը, կայացվեց որոշում ինձ ներգրավելու 25-օրյա վարժական հավաքների անմիջապես ընտրություններից առաջ՝ փորձելով սահմանափակել իմ կոռուպցիոն բացահայտումների գործունեությունը։
Բանակում չծառայածները, բանակից թռածները, կարծում են, թե հնարավոր է ինձ լռեցնել կամ վախեցնել վարժական հավաքներով։
Բանակում չծառայածների, բանակից թռածների համար դժվար է հասկանալ, որ ինձ համար իմ երկրի պաշտպանության գործին ծառայելը պատիվ է։ Այն, ինչ էլ ես հիմա անում եմ, իմ երկիրը պաշտպանում եմ ներքին թուրք թալանչիներից։
Ստացվում է` Արցախը հանձնելով, այլևս Արցախում բանակի համար զինվորի համալրման անհրաժեշտություն չկա, և ՀՀ-ում պարտադիր զինվորական երկու տարվա ծառայությունը դարձնում են 1,5 տարի։ Եռամսյա վարժական հավաքները դառնում են 25-օրյա, և այս ամենի ֆոնին, անմիջապես ընտրություններից առաջ, զինվորական կոմիսարիատը, ստացած իմ անվանական տվյալների համաձայն, ինձ ներգրավում է 25-օրյա վարժական հավաքների։
Նշեմ նաև, որ ինձ վարժական հավաքների էին հրավիրել նաև 2023 թվականի Երևանի քաղաքապետի ընտրությունների նախաշեմին, երբ հավաքները եռամսյա էին, այլ ոչ թե 25-օրյա»։




















Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...