Ապրել՝ կյանքի առանցք դարձնելով եղբայրասիրությունը.միասնական աղոթք` Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում
Շարունակելով հոգևոր ճանապարհորդությունը` Արագածոտնի թեմի հոգևոր դասը՝ հանդիսապետությամբ Վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի, միասնական աղոթքի էր մեկտեղվել Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Հավատացյալները միասնաբար աղոթք են բարձրացրել հանիրավի անազատության մեջ գտնվող սիրելի թեմակալ Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի, զավակների, գերության մեջ պահվող հայորդիների, ինչպես նաև հայրենիքի խաղաղության, մեր Սուրբ Եկեղեցու անսասանության, Հայոց Հայրապետի և ողջ հոգևոր դասի համար։
Ժամերգության ավարտին իր խոսքը ներկաներին ուղղել է եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը: Տեր Հայրն իր խոսքում հավատացյալներին պատգամել է, ապրել՝ կյանքի առանցք դարձնելով եղբայրասիրությունը, նշելով. «Իսպառ մերժեք նախանձը՝ ինքներդ ձեզ բարձր չդասելով և հասկանալով, որ եւ’ կարող եք ընկնել, եւ’ կարող եք ընկած տեղից վեր բարձրանալ»։
Արագածոտնի թեմից հայտնում են, որ Մեծ Պահքի ընթացքում միասնական ժամերգությունները շարունակվելու են ուրբաթ օրերին։




















Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...