Հայտնաբերվել է 398 ոչ սթափ վարորդ․ Ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 41 անձ
Փետրվարի 23-ից մարտի 2-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5954 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 227 ավտոմեքենա։
Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 188 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 202, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 2 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 47, չամրակապված վարելու՝ 573, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 16, վարելու ընթացքում ծխելու՝ 499, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 319, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 570 և 2172 այլ իրավախախտում։ 141 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 163-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 56-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 117-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 116-ը առանց ձմեռային անվադողերի։ 8 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 85 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14065 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 256 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 210 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 306, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 12 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 92, չամրակապված վարելու՝ 3402, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 196, վարելու ընթացքում ծխելու՝ 559, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 700, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 213, արագության գերազանցման՝ 1884 և 4280 այլ իրավախախտում։ 386 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 783-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 630-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 14 բեռնատար, 152-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 433-ը՝ առանց ձմեռային անվադողերի։
8 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 41 անձ։




















Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...