Պուշկինի փողոցում վիճաբանություն է եղել․ եղբայրները տեղափոխվել են ոստիկանություն,17-ամյա պատանին՝ ԲԿ
Փետրվարի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Պուշկին փողոցի 43 հասցեում վիճաբանություն է և գետնին ընկած քաղաքացի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ ավագ տեսուչի գլխավորությամբ։ Ոստիկանները նշված վայրից խուլիգանության կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 27-ամյա Հրայր Խ․-ին և 29-ամյա Համլետ Խ․-ին, իսկ 17-ամյա Ն․ Ա․-ն շտապօգնության կողմից՝ «ստորին ծնոտի մարմնի և կզակի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ տեղափոխել է 1-ին համալսարանական հիվանդանոց։
Նշված հասցեի մոտ հայտնաբերվել են «Chevrolet» և «Tesla» մակնիշների ավտոմեքենաներ, որոնց դիմապակիները եղել են կոտրված վիճակում և նշված ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Հրայր և Համլետ Խ․-երը հարազատ եղբայրներ են։




















«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»
Բաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն Մարուքյան
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
«Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ին
Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառ...
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում է
Ֆինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBank
«Ստարտը տրված է». Կոշտ քննադատություն իշխանություններին՝ «անզորության թփրտոցը սկսված է». Հրայր Կամեն...
Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանական...