Անցած 1 օրում գրանցվել է 9 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 21-ը ստացել են մարմնական վնասվածքներ
Բացահայտվել է 158 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 2-3-ը:
Մասնավորապես, բացահայտվել է՝
48 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու.
18 դեպք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման.
9-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի հայտնաբերման.
7 դեպք՝ խարդախության.
6-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության, փաստաթղթի կեղծիքի.
4-ական դեպք՝ զենքի, զինամթերքի առգրավման, հոգեկան ներգործության, թմրանյութի իրացման.
3-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, սառը զենքի հայտնաբերման, զինվորական ծառայությունից խուսափելու.
2-ական դեպք՝ հետամտելու, ծառերը, թփերը կամ բուսածածկն անզգուշությամբ ոչնչացնելու։
Բացահայտվել է սպանության, բնակարանի անձեռնամխելիությունը խախտելու, մշակույթային արժեքների մաքսանենգության, բնակարանի անձեռնամխելիությունը խախտելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, ինքնիրավչության, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, ինքնասպանության հասցնելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, փողերի լվացման, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
5 դեպք՝ բնակարանային գողության.
3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության.
1 դեպք՝ շորթման։
Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Անցած 1 օրում գրանցվել է 9 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք Չալաբյան
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան