Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով
Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր Կամենդատյան«Իրավունք». Նիկոլի հետընտրական տվայտանքներըԸնդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն Մանվելյան«Ժողովուրդ». Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվելՉենք պատրաստվում ընտրություններ անցկացնել. Փաշինյանը՝ լրագրողի՝ ընտրություններին առնչվող օրենսդրական փոփոխությունների մասին հարցինԲացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջnցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել էԲացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը2025 թվականին ԵՄ երկրների և Կանադայի ռшզմական ծախսերի աճը կազմել է 90 միլիարդ եվրո. ՌյուտեԿարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանՍևան-Մարտունի ավտոճանապարհին 41-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում՝ բախվելով ծառին․ կա վիրավորՈ՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն ՄարուքյանՈրևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. ՓաշինյանՊայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանԲոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանԳերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներումԱյս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանԵթե քաղաքացին վստահ չէ, որ իր ձայնը վերջնական ազդեցություն ունի արդյունքի վրա, վտանգվում է ամբողջ քաղաքական համակարգի լեգիտիմությունը. Արա ԱյվազյանՄենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանՎտանգը մեր տան դռանն է․ Արթուր Միքայելյան
Հասարակություն

Անշարժ գույք՝ զբոսայգու դիմաց․ ՔՊ-ականների, Էդուարդ Բաբայանի և արտոնյալ գործարարի կապը. «Հետք»

Աբովյան քաղաքում եւ Առինջ գյուղում բազմաբնակարան 3 շենք է կառուցվում։ Կառուցապատողը «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ն է, որը 2018 թ․-ից հետո է սկսել շինարարությամբ զբաղվել։ 2020 թ․-ից՝ կառուցապատման ոլորտ մտնելու պահից մինչ օրս ընկերությանն ուղեկցում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները եւ կուսակցության մի քանի ակտիվ դեմքերի մերձավորները։ Այս մասին գրում է Հետքը։

«Հետքը» պարզել է, որ նշված շենքերի զբաղեցրած հողամասերից մեկը շուկայականից բազմապատիկ ցածր գնով ձեռք է բերվել Առինջ համայնքից, մյուսը Աբովյանի համայնքային զբոսայգու տարածքն է։ Շինարարության թույլտվությունները, փորձաքննությունները եւ կարևոր այլ փաստաթղթերը ընկերությունը ստացել է «դյուրացված» կարգով։ Ընկերության սեփականատիրոջ օգտին որոշումներ են կայացրել նաեւ Աբովյանի ավագանու՝ նրա հետ ընդհանուր շահեր ունեցող անդամները։ Վերջնարդյունքում ընկերության կառուցած շենքերում շահեկան պայմաններով բնակելի եւ հասարակական տարածքներ են ձեռք բերել որոշումների կայացման մեջ ներգրավված անձինք եւ նրանց մերձավորները։

Այս պատմության գործող անձինք են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ նրա մերձավորները, Կոտայքի փոխմարզպետ, ՔՊ-ական Հայկ Մկրտչյանը, Աբովյանի համայնքապետ, Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին ղեկավար Էդուարդ Բաբայանը, Աբովյանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Նաիրի Հակոբյանը, «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Բաբկեն Հովակիմյանը, Պտղնի համայնքի նախկին ղեկավարի հետ փոխկապակցված եւ փողերի լվացման գործով անցնող Մհեր Բաղդասարովը եւ այլք։

2001 թ․-ին հիմնադրված «Առեւտրի տուն Վիկտորիա» ՍՊԸ-ն 2022 թ․-ին անվանափոխվել եւ կոչվում է «Միլոն մայնինգ» ՍՊԸ։ Նույն թվականից ընկերության միակ փայատերը Բաբկեն Հովակիմյանն է (նախկինում ընկերությունը գրանցված էր Հովակիմյանի մոր անունով)։ Ընկերությանն է պատկանում Երևան-Սեւան մայրուղու՝ «ԳԱԻ պոստ» կոչվող տարածքի հարևանությամբ գտնվող շինանյութի մանրամեծածախ վաճառակետը։

2022 թ․-ից «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ն սկսել է բազմաբնակարան բնակելի շենքեր կառուցել Աբովյան համայնքի վարչական տարածքում։ Երկուսը՝ Աբովյան քաղաքում, մեկը՝ Առինջ գյուղում։ Բացի դրանցից՝ ընկերությունն Առինջում կառուցել եւ շահագործման է հանձնել բնակելի տների թաղամասը(13 հատ երկհարկանի թաունհաուսներ)։ «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի փոխտնօրենը Աբովյանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նաիրի Հակոբյանն է։

Բաբկեն Հովակիմյանը 2023 թ․-ին հիմնադրել է «Միլոն ռիելթի» ՍՊԸ-ն, որի տնօրենը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայրն էր՝ Ավետ Կոնջորյանը։ Նա ընկերության տնօրենի պաշտոնը թողել է այս տարվա՝ 2026-ի հունվարի 5-ին (դրան նախորդել էր «Հետք»-ի՝ «Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայականից էականորեն էժան գնով» հրապարակումը)։

Առինջի հողերի օտարումը

Կորոնավիրուսային համավարակի ժամանակ՝ 2020 թ․ հուլիսին, Կոտայքի այդ ժամանակվա մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Առինջ գյուղի ավագանուն էր ներկայացրել Առինջի համայնքապետի պաշտոնակատարին՝ ՔՊ-ական Հայկ Մկրտչյանին (Առինջն այդ պահին Աբովյան համայնքի կազմում չէր)։ Պետրոսյանն այդ ժամանակ հայտարարել էր, որ Առինջում հիմնական խնդիրներից է հողազավթումը։ Հայկ Մկրտչյանի նշանակումից երկու ամիս անց սկսվեց 2020 թ․-ի արցախյան պատերազմը: Պատերազմի ավարտից անմիջապես հետո պետական կառավարման ճգնաժամ էր Հայաստանում, պետական եւ համայնքային ինստիտուտները բնականոն չէին գործում։ Վարչապետը մի քանի օր ընդհատակում էր։ Պատերազմի ավարտից մեկ ամիս հետո` դեկտեմբերին, Առինջի ավագանին սկսեց համայնքի մի շարք հողերի օտարումը։

Համայնքային հսկայական հողատարածքներ շուկայականից բազմապատիկ ցածր գներով օտարվեցին եւ վերջնարդյունքում դարձան շինանյութեր ներմուծող եւ վաճառող Բաբկեն Հովակիմյանի սեփականությունը։ Այդ հողամասերը գտնվում են Առինջ գյուղի՝ «Առինջ մոլից» դեպի Երևան-Սեւան մայրուղու՝ «ԳԱԻ պոստ» կոչվող տարածքն ընկած հատվածում։

Առինջ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի 2020 թ․-ի դեկտեմբերի 9-ի եւ ավագանու դեկտեմբերի 28-ի որոշումներով նախ օրինականացվել է համայնքային հողում ինքնակամ կառուցված 70 քմ մակերեսով շինությունը, ապա այն,  զբաղեցրած 200 քմ հողամասի հետ մեկտեղ, վաճառվել է «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Բաբկեն Հովակիմյանի մորը՝ Ցողիկ Համբարձումյանին։ Ինքնակամ շինության ու համայնքային հողամասի համար գնորդը վճարել է 1.3 միլիոն դրամ։

Առինջի ավագանու 2020 թ․-ի տարեվերջի նույն՝ դեկտեմբերի 28-ի արտահերթ նիստում կայացված որոշմամբ Բաբկեն Հովակիմյանի մորը սեփականաշնորհվել է մոտ 1 հեկտար հողամաս։ Ավագանին թույլատրել է համայնքի ղեկավարի պաշտոնակատարին գյուղատնտեսական եւ արտադրական նշանակության համայնքային հողամասերը (0.33 հա եւ 0.66 հա) վաճառել վարձակալին 32.5 միլիոն դրամով։ Գյուղատնտեսական հողամասի վաճառքի 1 քմ-ի գինը կազմել է 795 դրամ, իսկ արտադրական հողինը՝ 4524 դրամ։

Ավագանու որոշման մեջ բացակայում է հողամասի՝ նախկինում վարձակալված լինելու մասին որեւէ փաստական տվյալ (համայնքի ավագանու եւ համայնքի ղեկավարի որոշումներ եւ այլն)։ Ընդհանրապես, Առինջի ավագանու՝ մինչեւ 2020 թ․-ի դեկտեմբերի որոշումները հրապարակված չեն Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքում, իսկ Առինջի նախկին համայնքապետարանի կայքն անհասանելի է (մինչև խոշորացումը)։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։