Qatar Airways-ը սահմանափակ թվով թռիչքներ կիրականացնի դեպի Եվրոպա
Qatar Airways ավիափոխադրող ընկերությունը հայտարարել է, որ մարտի 5-ից սահմանափակ թվով թռիչքներ կիրականացնի՝ օգնելու տեղափոխել այն ուղևորներին, ովքեր պատերազմական իրադրությամբ պայմանավորված մնացել են տարածաշրջանում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, X-ում արված հայտարարության մեջ ավիաընկերությունից տեղեկացրել են, որ նախատեսվում են թռիչքներ Օմանի մայրաքաղաք Մուսկատից դեպի Լոնդոն, Բեռլին, Կոպենհագեն, Մադրիդ, Հռոմ և Ամստերդամ։
Թռիչքի մյուս ուղղությունը լինելու է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքից դեպի Ֆրանկֆուրտ։Ավիափոխադրողը կոչ է արել ուղևորներին չուղևորվել օդանավակայաններ, քանի դեռ չեն ստացել պաշտոնական ծանուցում իրենց կողմից։
Qatar Airways-ից հիշեցրել են, որ ավիաընկերության՝ Դոհայից իրականացվող հիմնական չվերթները շարունակում են դադարեցված մնալ «Կատարի օդային տարածքի փակման պատճառով»։




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն...
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացում
Հայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Mining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործ...
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը