Բիզնես ֆինանսավորում Կոնվերս Բանկից. Վանատուր համալիրի զարգացման պատմությունը
Այս հյուրանոցային համալիրն իր պատմությունը սկսել է դեռ 2005-ին՝ որպես փոքր ընտանեկան բիզնես, իսկ այսօր այն արդեն Կապանի զբոսաշրջային քարտեզի կարևոր հասցեներից մեկն է։
Վանատուրի կայուն աճն ու զարգացման հնարավորությունները պայմանավորված են նաև ճիշտ գործընկերների ընտրությամբ։ Կոնվերս Բանկը նրանց կողքին է արդեն ավելի քան տասներկու տարի՝ առաջարկելով ոչ միայն ֆինանսական լուծումներ, այլև իրական զարգացման գործիքներ։
Համագործակցությունը Կոնվերս Բանկի հետ սկսվել է 2012 թվականից։ Այս տարիների ընթացքում բազմաթիվ նախագծեր են իրականացվել․ օրինակ՝ լիզինգով տեղադրվել է 23 միլիոն դրամ արժողությամբ արևային կայան։
Կոնվերս Բանկի աջակցությամբ Վանատուրը կատարել է մի քանի խոշոր վերանորոգում, ընդլայնել հյուրանոցային համարների թիվը, բարելավել էներգախնայող համակարգերը և կայուն աճ ապահովել։
Վանատուրը մտադիր է շարունակել ընդլայնումը՝ պահպանելով բարձրորակ սպասարկումը և համագործակցությունը Կոնվերս Բանկի հետ։ Տարեցտարի զգացվում է, որ բիզնեսը պատրաստ է զարգանալու՝ ունենալով համապատասխան ունակություններ ու պահանջարկ։
Կոնվերս Բանկը ՓՄՁ֊ներին առաջարկում է Converse Leasing ֆինանսավորումը և Converse SME բիզնես վարկերը՝ նախատեսված բիզնեսի աջակցման, զարգացման, արդիականացման և տեխնոլոգիաներով համալրման համար:
Տեսանյութն՝ այստեղ
Conversebank.am, 010 511 211
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...