Ucom-ի աջակցությամբ տեղի կունենա «ԴեմԱռԴեմ 2026» մարզային երիտասարդական ֆորումը
Ucom-ի աջակցությամբ կրկին կկայանա «ԴեմԱռԴեմ. Սերունդների երկխոսություն» ամենամյա մարզային ֆորումը, որը կազմակերպվում է «Մարզերի երեխաները մարզերում» (ՄԵՄ) ՀԿ-ի կողմից։
Սերունդների երկխոսությունն ապահովելու համար մեկ վայրում բոլոր մարզերից հավաքվելու են մոտ 400 պատանիներ և երիտասարդներ, ինչպես նաև շուրջ 200 փորձառու մասնագետներ և հաջողակ գործարարներ։ Ֆորումի առանցքում 8 պատանի խոսնակներ են, որոնք բեմից կիսվելու են իրենց յուրահատուկ փորձառություններով և ոգեշնչող պատմություններով։ Յուրաքանչյուր պատանի խոսնակի հետ աշխատելու է պրոֆեսիոնալ մենթոր՝ օգնելով պատրաստել գրագետ և ազդեցիկ ելույթ։
Մարտի 28-ին՝ Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատում սպասվող «ԴեմԱռԴեմ 2026» ֆորումի ընթացքում գործելու է պատանիների կողմից ստեղծված և կառավարվող նախագծերի ցուցադրություն, անցկացվելու է թեմատիկ պանելային քննարկում, կազմակերպվելու են մրցույթներ ու անակնկալներ։ Սերունդների երկխոսության ֆորումը կամփոփվի տոնական համերգով։
«Ucom-ը, որպես Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր, կարևորում է մարզերում երիտասարդների ներուժի բացահայտումը և կրթական ու տեխնոլոգիական հնարավորությունների հասանելիության ընդլայնումը։ Ընկերությունը հետևողականորեն աջակցում է նախաձեռնություններին, որոնք նպաստում են երիտասարդների զարգացմանը և սերունդների միջև կառուցողական երկխոսությանը», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Միջոցառումն արդեն դարձել է տարվա ամենասպասված իրադարձություններից մեկը՝ մարզերում բնակվող հարյուրավոր պատանիների և տարբեր ոլորտների առաջատար մասնագետների համար։ Այս տարի ֆորումի նկատմամբ հետաքրքրությունն աննախադեպ է՝ գրանցման մեկնարկից ընդամենը 48 ժամ անց ստացվել է ավելի քան 600 հայտ՝ Հայաստանի բոլոր մարզերից և Ջավախքից։
«Արդեն երրորդ տարին կազմակերպելով մարզային ֆորումը՝ ապացուցում ենք, որ իմաստությունը տարիքային սահմաններ չի ճանաչում, և պատանիները ևս կարող են իրենց փորձով ու ուղերձներով մոտիվացնել և օգտակար լինել ավագ սերնդին։ Այս ամենամյա հարթակը ոչ միայն ոգեշնչման աղբյուր է, այլև երկու սերունդների արդյունավետ երկխոսության իրական միջավայր», - ասել է «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ի նախագահ Արամայիս Մարգարյանը։
Ֆորումին կարելի է մասնակցել գրանցվելով հետևյալ հղումով՝ https://demardem.am/registration։
Միացե՜ք՝ տոնելու երիտասարդության զարգացումն ու մտքի ուժը։
Ucom-ը N1 օպերատորն է Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով (Ookla® Speedtest Intelligence® - ի 2025 թվականի 2-րդ կիսամյակի տվյալների հիման վրա), որն առաջարկում է ինտերնետ, IPTV և OTT հեռուստատեսություն, ֆիքսված և շարժական կապի ծառայություններ, ինչպես նաև կոնվերգենտ փաթեթներ։
«Մարզերի երեխաները մարզերում» սոցիալ-կրթական ՀԿ է, որի նպատակն է ստեղծել կիրթ, հայրենատեր, ամուր արժեհամակարգով առանջնորդների ապակենտրոն համայնք՝ հանուն Հայաստանի համաչափ զարգացման։
Այս պահին համայնքում ներգրավված են ավելի քան 400 ակտիվ կամավորներ Հայաստանի բոլոր մարզերից և Ջավախքից, ինչպես նաև ավելի քան 120 փորձառու մենթորներ՝ Հայաստանից և Սփյուռքից։




















Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...