Հայտնաբերվել է 359 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Մարտի 2-ից 9-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5643 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 152 ավտոմեքենա։
Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 164 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 160, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 39, չամրակապված վարելու՝ 702, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 16, վարելու ընթացքում ծխելու՝ 600, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 349, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 331 և 1904 այլ իրավախախտում։ 144 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 167-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 26-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 103-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 66-ը առանց ձմեռային անվադողերի։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 93 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15068 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 251 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 195 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 354, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 10 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 103, չամրակապված վարելու՝ 3667, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 193, վարելու ընթացքում ծխելու՝ 518, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 635, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 95, արագության գերազանցման՝ 2083 և 4896 այլ իրավախախտում։ 378 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 975-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 605-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 19 բեռնատար, 131-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 291-ը՝ առանց ձմեռային անվադողերի։
17 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 73 անձ։




















Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել
Չեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ Ղազինյան
Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank
Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրա...
«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության ...
Միապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան
Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ուն...
Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան
Իմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից
Պարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված ա...