Սպահանում հարձակման հետևանքով վնասվել է ՌԴ գլխավոր հյուպատոսարանը
Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության շենքն Իրանի Սպահան քաղաքում վնասվել է մարտի 8-ին մոտակայքում գտնվող նահանգապետի գրասենյակի վրա իրականացված հարձակման ժամանակ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։«Ծառայողական շենքում և բնակելի հատվածում կոտրվել են ապակիներ, հարվածային ալիքը հետ է շպրտել մի քանի աշխատակիցների։
Բարեբախտաբար, զոհեր կամ լուրջ վնասվածքներ չեն եղել», – ասվում է Զախարովայի հայտարարության մեջ։ԱԳՆ խոսնակը նշել է, որ Ռուսաստանը պահանջում է, որ տարածաշրջանում հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերը խստորեն հարգեն դիվանագիտական կառույցների անձեռնմխելիությունը։ Նա հիշեցրել է, որ դիվանագիտական առաքելությունների վրա հարձակումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։




















Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...