Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ
Հասարակություն

ԵՄ-ն աջակցում է ՀՀ-Ադրբեջան խաղաղությանը և պատրաստ է ներդրումների հաղորդուղիների զարգացման մեջ

Հարավային Կովկասում Հայաստանն աստիճանաբար վերածվում է ավելի ու ավելի կարևոր գործընկերոջ Եվրոպական միության համար, և եթե բարեփոխումների այս տեմպը պահպանվի, առաջիկա տարիներին առանց վիզայի ճանապարհորդելն իրատեսական հեռանկար է։

ԵՄ-ն պատրաստ է նաև շարունակել աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդուղիների զարգացման մեջ ներդրումների միջոցով՝ համահունչ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։

Այս մասին «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում նշել է մարտի 12-ին Հայաստան ժամանած՝ Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները։

-Պարոն Բրուններ, վերջին տարիներին Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները զգալի թափ են ստացել՝ ընդլայնվելով քաղաքական երկխոսության, տնտեսական համագործակցության և ինստիտուցիոնալ բարեփոխումների ուղղություններով։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի դերը ԵՄ հարևանության քաղաքականության շրջանակում։ Կարելի՞ է ասել, որ Հայաստանը Հարավային Կովկասում դառնում է Եվրոպական միության ավելի ու ավելի կարևոր գործընկեր։

-Հայաստանը շատ կարևոր գործընկեր է Եվրոպական միության համար, և արդարացի է նշել, որ մեր հարաբերությունները երբեք այսքան մոտ չեն եղել։ Վերջին տարիներին մենք ականատես ենք եղել, որ քաղաքական երկխոսությունն ու բարեփոխումների ընթացքը զգալի առաջընթաց են ապրել: Հայաստան-ԵՄ գործընկերության նոր ռազմավարական օրակարգի ընդունումը վկայում է այս առաջընթացի մասին՝ բազմաթիվ ոլորտներում սահմանելով համագործակցության խորացման հավակնոտ առաջնահերթություններ։

Մեր գործընկերության հիմքում են ընդհանուր արժեքները՝ ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը և ազատ ու բարեկեցիկ ապագա կառուցելու նպատակը։ Այս համատեքստում Հարավային Կովկասում Հայաստանն աստիճանաբար վերածվում է ավելի ու ավելի կարևոր գործընկերոջ Եվրոպական միության համար։

Սա արտացոլվում է նաև այն փաստով, որ Եվրոպական միությունն առանց վիզայի ճանապարհորդության համաձայնագրեր ունի ավելի քան 60 երկրների հետ, իսկ Հայաստանը ներկայում միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն վարում է վիզաների ազատականացման շուրջ ընթացիկ երկխոսություն: Սա վկայում է Հայաստանի հետ մեր գործընկերությունն ամրապնդելու հարցում Եվրոպական միության վճռականության մասին։

-Ձեր այցը Հայաստան տեղի է ունենում տարածաշրջանի համար զգայուն մի ժամանակահատվածում՝ անվտանգային շարունակվող լարվածության և Հայաստանի անմիջական հարևանությամբ տեղի ունեցող զարգացումների պայմաններում։ Ձեր այցն ի՞նչ ուղերձ է հղում Հայաստանի հետ Եվրոպական միության ներգրավվածության և տարածաշրջանում կայունության ապահովման նկատմամբ նրա հանձնառության վերաբերյալ։

-Հայաստան իմ առաջին այցը, և, վստահ եմ, ոչ վերջինը, տեղի է ունենում 2026 թվականի մայիսին նախատեսված Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովին ընդառաջ։ Այն ընդգծում է Եվրոպական միության վճռականությունը՝ ամրապնդելու համագործակցությունը Հայաստանի հետ և վերահաստատում է մեր հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և տարածաշրջանային համագործակցության խթանման նկատմամբ։

Դրա կարևոր բաղադրիչներից է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը։ Եվրոպական միությունը պատրաստ է շարունակել աջակցել այդ ջանքերին, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդուղիների զարգացմանը նպաստող ներդրումների միջոցով՝ համահունչ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։

Մեր համագործակցությունն աճում է նաև տնտեսական գործնական ոլորտներում։ ԵՄ-ն և Հայաստանը իրականացնում են 270 միլիոն եվրո արժողությամբ Դիմակայունության և աճի ծրագիրը, որն աջակցում է բարեփոխումներին և նպաստում Հայաստանի տնտեսության ու դիմակայունության ամրապնդմանը։ «Global Gateway» նախաձեռնության շրջանակում մենք նաև ուսումնասիրում ենք տարածաշրջանային կապուղիների, տնտեսական դիվերսիֆիկացման, թվային և կանաչ փոխակերպումների, էներգետիկ անվտանգության և կլիմայի շուրջ համագործակցության ոլորտներում լրացուցիչ ներդրումների հնարավորությունները։

Միևնույն ժամանակ մենք աշխատում ենք ընդլայնել Հայաստանի առևտրային հնարավորությունները և օգնել հայկական բիզնեսին ավելի արդյունավետ օգտվել շուրջ 450 միլիոն սպառող ունեցող ԵՄ շուկայի հասանելիությունից։ Սա կարող է նոր հնարավորություններ բացել հայկական արտահանումների, ներդրումների և տնտեսական աճի համար։

-Որպես Եվրոպական հանձնաժողովի Ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար՝ դուք ձևավորում եք ԵՄ ներքին անվտանգության օրակարգը։ Այսօրվա աշխարհաքաղաքական միջավայրում որքանո՞վ են Եվրոպայի անվտանգության մարտահրավերները կապված հարևան տարածաշրջաններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների հետ։ Ի՞նչ հնարավորություններ եք տեսնում Հայաստանի և Եվրոպական միության միջև գործնական համագործակցության ամրապնդման համար՝ սահմանների կառավարման, կազմակերպված հանցավորության և կիբերհանցավորության դեմ պայքարի, ինչպես նաև եվրոպական իրավապահ մարմինների հետ համագործակցության ոլորտներում։

-Եվրոպայի ներքին անվտանգությունը սերտորեն փոխկապակցված է հարևան տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումների հետ։ Այնպիսի սպառնալիքներն ինչպիսիք են կազմակերպված հանցավորությունը, կիբերհանցավորությունը և հիբրիդային հարձակումները հաճախ չեն ճանաչում սահմաններ։ Կայուն և դիմակայուն հարևանությունն իր հերթին նպաստում է նաև Եվրոպական միության անվտանգությանը: Ուստի, մենք աջակցում ենք Հայաստանի դիմակայունությանը, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում։

Գործնական համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սահմանների կառավարումն ու անվտանգությունը։ ԵՄ գործակալություններն արդեն ընդլայնում են իրենց ներգրավվածությունը։ Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալությունը (Frontex) պատրաստ է աջակցել Հայաստանի սահմանապահներին, իսկ Եվրոպական միության իրավապահ համագործակցության գործակալությունը (Europol) ընդլայնում է համագործակցությունը հայկական իրավապահ մարմինների հետ։ Այն աջակցում է կազմակերպված հանցավորության դեմ համատեղ պայքարին, այդ թվում՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության, փողերի լվացման, կոռուպցիայի և ապօրինի ակտիվների վերադարձման ուղղություններով։

Մենք նաև Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության (Frontex) հետ աշխատանքային պայմանավորվածության շուրջ բանակցությունների ավարտական փուլում ենք, ինչը կուժեղացնի համագործակցությունը սահմանների կառավարման ոլորտում։

Եվ վերջապես, ընդամենը երկու շաբաթ առաջ մենք հաստատեցինք ահաբեկչության դեմ պայքարի օրակարգը, որն ընդգծում է ահաբեկչության և բռնի ծայրահեղականության դեմ պայքարում միջազգային գործընկերների հետ աշխատելու մեր ուժեղ հանձնառությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։