Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
Սկզբում՝ հաց և լավաշ, փոքր արտադրություն, սահմանափակ հնարավորություններ, բայց զարգանալու մեծ ցանկություն։ 2015 թվականին հիմնադրված ընկերությունը մոտ 5 տարի անց կանգնեց ընտրության առաջ՝ կամ պահպանել նույն ծավալը, կամ փոխել ուղղությունը։ Որոշումը նորություն բերելն էր․ այդպես ստեղծվեց Hagartsin Dessert Bakery-ն։
Hagartsin Dessert Bakery-ի հիմնադիր տնօրեն Ալինա Խաչատրյանը պատմում է, որ սկզբնական փուլում հեշտ չի եղել։
«Սկզբում արտադրում էինք խմորեղեններ, հետո քիչ-քիչ անցանք տորթերի։ Ամենաբարդը տորթերի ձևավորումն էր։ Չէր ստացվում, բայց անքուն գիշերների ու ծանր աշխատանքի շնորհիվ ստացվեց»,–ասում է նա։
Այսօր արտադրամասում պատրաստվում է մոտ 40 տեսակի խմորեղեն և 10 տեսակի տորթ՝ ծննդյան, կնունքի և հարսանեկան պատվերներով։ Պատվերների առաքումն իրականացվում է ոչ միայն Դիլիջանում, այլև հարակից բնակավայրերում։
Սակայն բիզնեսի աճը միայն արտադրանքի բազմազանությամբ չի պայմանավորվում։ Կարևոր է նաև ֆինանսական կայուն հենարանը։
«Կոնվերսը մեր լավագույն գործընկերներից է համարվում։ Կոնվերսը մեզ օգնեց հիմնել այս արտադրամաս-խանութը»,–նշում է Ալինա Խաչատրյանը։
Բիզնեսի զարգացման հաջորդ քայլը արդեն պլանավորված է․ ընկերությունը մտադիր է խանութ-արտադրամասեր բացել նաև հարակից խոշոր բնակավայրերում։ Այստեղ նշում են՝ յուրաքանչյուր նոր քայլի հիմքում ոչ միայն գաղափարն ու աշխատասիրությունն են, այլ նաև ֆինանսական հստակ պլանավորումը։
Երբ բիզնեսի կողքին կանգնած է վստահելի ֆինանսական գործընկեր, զարգացման ծրագրերը դառնում են ոչ թե ցանկություն, այլ իրականություն։
Ֆինանսավորումն իրականացվել է Կոնվերս Բանկի` Կանայք բիզնեսում՝ Women In Business պրոդուկտի շրջանակում, որն աջակցում է կին ձեռնարկատերերին և երաշխավորում կայուն տոկոսադրույք առաջին երեք տարիներին` դարձնելով բիզնեսի զարգացման հաջորդ քայլերն ավելի կանխատեսելի ու վստահելի։
Տեսանյութն՝ այստեղ
conversebank.am, 010 511 211
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել
Չեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ Ղազինյան
Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank
Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրա...
«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության ...
Միապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան
Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ուն...
Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան
Իմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից
Պարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված ա...