ՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ)
Արագ արձագանքում և աջակցություն կովիդի դեմ պայքարին։ Հայաստանում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով ազգային բարերար Սամվել Կարապետյանն ու Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ տրամադրեցին։
Նախ 100 մլն դրամ, որի կեսն ուղղվել էր Նորք ինֆեկցիոն հիվանդանոցին՝ բժշկական անձնակազմի խրախուսման ու ժամանակակից սարքավորումներով վերազինման համար, իսկ մյուս կեսը՝
հատուկ հաշվեհամարին՝ համաճարակի հաղթահարմանն ուղղված կառավարության ձեռնարկած միջոցառումներն իրակացացնելու համար։
Եվս 300,000 դոլար Սամվել Կարապետյանը տրամադրեց Շտապ բուժօգնության ծառայության աշխատակիցներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար, 100․000
դոլար էլ ուղղվեց կովիդի դեմ պայքարի և Ռուսաստանի Դաշնությունից ՀՀ քաղաքացիների տարհանման համար։
Բացի այս խոշորածավալ դրամական օգնությունը, երկրի համար այդ ծանր օրերին, «Հայաստան
ի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ համատեղ, Հայաստանում գործող տարեցների խնամքի կենտրոններին, էջմիածնի քաղաքապետարանին, ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրվել են համապատասխան ախտահանիչ միջոցներ և խնամքի պարագաներ:
Աջակցություն է տրամադրվել նաև գյուղական համայքներին՝ սերմնացուի, պարարտանյութի ու անհրաժեշտ տեխնիկական միջոցների տեսքով։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք Չալաբյան
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան