Թավրիզիում եւ Ուրմիայում դադարեցվել են եկեղեցական արարողությունները. իրավիճակը՝ Ատրպատականում
Իրանագետ Վարդան Ոսկանյանը հրապարակել է Իրանում ՀԱԵ Ատրպատականի Հայոց Թեմի Ազգային Առաջնորդարանի գրասենյակի հաղորդագրությունը։
«ԱՊԱՀՈՎԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄՈՒՄ
Իրանի Իսլամական Հանրապետութեան դէմ շղթայազերծւած պատերազմի առաջին օրւանից, նախագահութեամբ Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ` Գերշ. Տ. Գրիգոր Արք. Չիֆթճեանի, Թեմական խորհուրդը, ինչպէս նաեւ Ուրմիոյ Գործակալական խորհուրդը նախազգուշական քայլերի ձեռնարկեցին, նախ դադարեցնելով ե’ւ Թաւրիզիում ե’ւ Ուրմիայում եկեղեցական արարողութիւնները եւ ազգային նախապէս որոշւած ձեռնարկները, ապահովական առումով։
Նշենք, որ երկու քաղաքների հայոց Ազգային դպրոցները համացանցով շարունակում են իրենց դասաւանդութիւնները։
Թեմական խորհուրդը ցուցաբերելով նաեւ շտաբի անձնւէր պատրաստակամութիւնը, միշտ հետաքրքրւում է այն պայթումների հետեւանքով, երբ հայկական շրջանների մօտակայքում են տեղի ունենում։
Նշենք, որ Ազգային առաջնորդարանը պատերազմի սկզբից մինչեւ օրս, չի դադարեցրել իր աշխատանքը։
Ցարդ մօտակայ ուժեղ պայթումներից ցնցւած պատուհանների ապակիներից բացի այլ վնասներ չի կրել համայնքը, մանաւանդ 10 Մարտ 2026֊ի միջօրէին Թաւրիզի բանակատեղիում տեղի ունեցած օդանաւային հարւածների ընթացքում։
Ի դէպ ասենք նաեւ, որ հակառակ ապահովական ներկայ անբաղձալի դրութեան, Թեմիս Մելիք Թանգեան թանգարանի բարեզարդման աշխատանքները չեն դադարեցւել, մաղթելով որ պատերազմի բաղձալի դադարից յետոյ կը վերաբացւեն դռները, եւ դրա յարկի տակ կը հիւրընկալւեն բոլոր այցելուները։
Յայտնենք նաեւ, որ Սրբազան հայրը եւ Թեմական խորհուրդը մնայուն կապի մէջ են Թեմի վանքերի պահապանների հետ, ստուգելու հնադարեայ վանքերի իրավիճակը, որոնք ցարդ անվնաս են եւ մնայուն հսկողութեան ներքոյ։
Առաջնորդ Սրբազանը իր յարատեւ աղօթքով զօրակցում է Թեմիս բոլոր զաւակներին, Աստծուց խնդրելով անփորձանք պահպանել համայն Իրանի ժողովրդին, որոնց շարքին մանաւանդ հայ ժողովրդի թանկագին զաւակներին։
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ»:




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք Չալաբյան
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան