Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ
Հասարակություն

Հայտնի են Հանրային ոլորտի նորարարների մրցանակաբաշխության հաղթողները. մրցանակները հանձնել է Փաշինյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովին, որի կազմակերպիչն է ՄԱԿ զարգացման ծրագրերի Հայաստանի Կայուն զարգացման նպատակների նորարարության կենտրոնը։

Միջոցառմանը ներկա են եղել նաև Կառավարության անդամներ, դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղական և միջազգային փորձագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, նորարարության և տեխնոլոգիական ոլորտի առաջնորդներ:

Մինչ միջոցառման մեկնարկը, Նիկոլ Փաշինյանը COPA տաղավարում ծանոթացել է արհեստական բանականությամբ համալրված հանրային կառավարման ոլորտի տեխնոլոգիական ոլորտի լուծումներին: Ներկայացվել է, որ ParlOur-ը COPA-ի մշակած բաց կոդով գործիքի նպատակն է մեկ հարթակում հավաքելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ելույթները, օրենսդրական նախաձեռնությունները, հանձնաժողովների նիստերը, քվեարկությունները և այլ խորհրդարանական բովանդակություն։ Այն թույլ է տալիս քաղաքացիներին թեմատիկ որոնման միջոցով հասկանալ, թե որ պատգամավորն ինչ դիրքորոշում է հայտնել, ինչ նախաձեռնություններով է հանդես եկել և ինչպես է քվեարկել տարբեր հարցերի շուրջ։ Գործիքը ստեղծվել է՝ խորհրդարանական գործընթացներն ավելի թափանցիկ, հասանելի և վերլուծելի դարձնելու համար։ Այն միտված է ուժեղացնելու քաղաքացիների իրազեկված մասնակցությունը և տվյալահեն հանրային վերահսկողությունը քաղաքական որոշումների նկատմամբ։

Մրցանակաբաշխության արարողությանն ընդառաջ, վարչապետը հանդես է եկել ելույթով, ողջունել բոլորին Հանրային ոլորտի նորարարության երրորդ համաժողովում և նշել․ «Նախ կարծում եմ՝ իմաստ ունի արձանագրել, որ հանրային ոլորտի աշխատանքի որակը շատ ուղղակի նշանակում է հանրության կյանքի որակը։ Երևի, թե տպավորությունն այսպիսին է, որ այս փոխկապակցվածությունը միշտ չէ և ամեն տեղ չէ, որ ընկալված է. որպեսզի մենք հանրության կյանքը դարձնենք ավելի որակյալ, պիտի ավելի որակյալ դարձնենք հանրային ոլորտի կառավարումը, իսկ որպեսզի ավելի որակյալ դարձնենք հանրային ոլորտի կառավարումը, ընդհանրապես՝ որևէ բան ավելի լավ դարձնելու համար կա մի գործիք՝ դա լրացուցիչ ներդրումներն են այդ ոլորտում»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, իրականության մեջ հանրային ոլորտը լավարկելու մի ուրիշ պրոբլեմ էլ կա՝ հանրային ոլորտն առնվազն ենթագիտակցական և էմոցիոնալ մակարդակում որոշակիորեն դեմոնիզացված է. «Սա կապված է մեր պատմական փորձառության հետ, որովհետև մեր մի քանի հարյուրամյա պատմական փորձառությունն ի՞նչ է ցույց տվել. մենք առնչվել ենք հանրային այնպիսի ոլորտի հետ, որը բռնաճնշող է, ոչնչացնող է, արգելակող է և խանգարող է։ Այսպիսին է մեր վերջին 500 տարվա պատմական փորձառությունը՝ որոշակի բացառություններով: Այս ընկալումը մեր իրականության մեջ շարունակում է մնալ, մինչդեռ իրականությունն այն է, որ հանրային ոլորտն այն ռելսն է, որով ընթանում է մեր հանրային կյանքի գնացքը: Մենք կարող ենք գնացքի վրա անել հնարավոր ամենամեծ ներդրումները, այդ գնացքի նստատեղերը և վագոնները ընդհուպ ոսկեջրել, բայց եթե ռելսերի վրա պատշաճ ներդրումներ չեն արված, այդ գնացքը կամ պարզապես չի շարժվի տեղից կամ շատ հաճախ վթարի կենթարկվի, ինչը մեր իրականության մեջ, եկեք խոստովանենք, որ շատ հաճախ պատահում է»,– ասել է երկրի ղեկավարը։

Վարչապետի խոսքով՝ կարևոր է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության ոչ մի քաղաքացի իր անձնական բարեկեցության վրա չի ունենում և չի կարող ունենալ այնքան ազդեցություն, ինչքան այդ քաղաքացու բարեկեցության վրա ազդեցություն է ունենում հանրային կառավարման ոլորտը։ Եվ հետևաբար, հանրային կառավարման ոլորտի նկատմամբ հանրային վերաբերմունքի փոփոխությունն ամենակարևոր անելիքներից մեկն է։ «Ես նորից ուզում եմ ընդգծել՝ Հայաստանի Հանրապետության ոչ մի, բացարձակապես՝ ոչ մի ընտանիք իր սեփական բարեկեցության վրա չի ծախսում և չի կարող ծախսել այնքան, ինչքան այդ նույն ընտանիքի բարեկեցության համար ծախսում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն և համայնքային բյուջեն։ Բացառված է, չկա այդպիսի մի եզակի օրինակ Հայաստանի Հանրապետությունում: Հանրապետությունում չունենք գեթ մեկ ընտանիք, գեթ մեկ անհատ, որ իր անձնական բարեկեցության համար ծախսում է ավելի շատ, քան այդ նույն մարդու անձնական բարեկեցության համար ծախսում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու յուրաքանչյուր վճարած ամեն դրամ հարկն այդ քաղաքացուն վերադարձվում է տասնապատիկ անգամ ավելի: Սա, ընդ որում, ճշգրիտ բանաձև է. եթե քաղաքացին վճարում է 1 դրամ, իրեն վերադարձվում է 10 դրամ, եթե քաղաքացին վճարում է 10 դրամ, իրեն վերադարձվում է 100 դրամ, եթե քաղաքացին վճարում է 100 դրամ, իրեն վերադարձվում է 1000 դրամ»,– ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով հանրային ոլորտի նորարարությանը՝ վարչապետը նշել է, որ նորարարությունը կրթությունն է, քանի որ առանց կրթության հնարավոր չէ անել նորարարություն: Երկրի ղեկավարի խոսքով՝  սա է պատճառը, որ Կառավարության առնվազն վերջին 1-1.5 տարվա քաղաքականությունն ուղղված է հանրային կառավարման ոլորտում մեծ ներդրումներ կատարելուն, կրթության ինքնաշխատ համակարգեր ներդնելուն: «Մենք այնպես ենք անում, որ հանրային ոլորտում կրթությունը դառնա մոտիվացիա և կրթության արդյունքում ձեռք բերվեն աշխատանքի և նորարարության նոր մոտիվացիաներ, նոր գիտելիքներ։ Այսօր ունենք մի իրավիճակ, երբ հազարավոր պետական ծառայողներ այդ ներդրումների և ծրագրի շնորհիվ անդրադառնում են իրենց կրթությանը։ Աշխատանքից հետո, նրանք տարբեր կրթական ծրագրերի, վերապատրաստումների են մասնակցում՝ բարձրացնելու իրենց որակավորումը, իրենց աշխատանքի որակը: Դա, առաջին հերթին, արվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանում ապրող մարդկանց կյանքը բարելավելու համար: Ցանկացած խնդիր և ցանկացած չլուծված պրոբլեմ, որ մենք այսօր տեսնում ենք, մեր իսկ նախկինում հանրային կառավարման ոլորտում չարված ներդրումների հետևանք է»։

Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին և հանրային ոլորտի բոլոր այն աշխատողներին, ովքեր զբաղվում են իրենց կրթությամբ, իրենց պրոֆեսիոնալ մակարդակի շարունակական բարձրացմամբ, խթանում են, որպեսզի հանրային ոլորտի աշխատողները լրացուցիչ մոտիվացիա ունենան իրենց պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացման համար. «Շնորհակալություն նրանց, ովքեր իրենց իմացածը վերածում են հանրային արդյունքի՝ ի դեմս հանրային ոլորտում նորարարություններ անելուն»:

Հաջորդիվ՝ տեղի է ունեցել մրցանակաբաշխության արարողությունը: Մրցանակաբաշխության չորս անվանակարգերն են՝ «Թվային լուծումներով խթանված նորարարություն», «Տեխնոլոգիական լուծումներով խթանված նորարարություն», «Մարդակենտրոն նորարարություն», «Կառավարման նորարարություն»: Հանրային ոլորտի նորարարների մրցանակաբաշխության նպատակն է կարևորել նորարարությունը, ճանաչել և արժևորել այն մարդկանց ու թիմերին, որոնք իրենց ամենօրյա աշխատանքի շնորհիվ բարելավում են հանրային քաղաքականությունների և ծառայությունների որակը, ինչպես նաև ամրապնդել Հայաստանի հանձնառությունը ժամանակակից, առաքելահեն և մարդակենտրոն կառավարման նկատմամբ:

Նիկոլ Փաշինյանը մրցանակները հանձնել է վերոնշյալ անվանակարգերում հաղթողներին: Այսպիսով՝ «Թվային լուծումներով խթանված նորարարություն» անվանակարգում հաղթող են ճանաչվել ՆԳՆ թվայնացումը համակարգող նախարարի խորհրդական Աննա Հարությունյանը և Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, «Տեխնոլոգիական լուծումներով խթանված նորարարություն»՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական ընդերքի վերահսկողության վարչության պետ Վահան Գրիգորյանը և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, «Մարդակենտրոն նորարարություն» անվանակարգում՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն առընթեր Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հեռավար ուսուցման կազմակերպման բաժնի ղեկավար Ռաիսա Ավետյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, «Կառավարման նորարարություն» անվանակարգում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Եսայանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը: