Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ
Հասարակություն

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը և «ՖԼԵՇ» ընկերությունը ստորագրեցին հուշագիր

Երևան, 17 մարտ 2026 թ. «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը և «ՖԼԵՇ» ընկերությունը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի շրջանակում ընկերությունն աջակցություն է ցուցաբերելու Լոռու մարզի դպրոցներում ուսուցիչների ներգրավման ծրագրին։

Աջակցությունը տրամադրվում է «Ազգակերտների դպրոցների հովանավորություն» ծրագրի շրջանակում, որի նպատակն է նպաստել Հայաստանի գյուղական և սահմանամերձ համայնքների դպրոցներում որակյալ կրթության հասանելիությանը։ Ծրագրի շրջանակում Լոռու մարզի մի շարք դպրոցներում կաշխատեն Ուսուցիչ-առաջնորդներ, որոնք ոչ միայն կդասավանդեն դպրոցներում, այլև կանցնեն շարունակական վերապատրաստում և կստանան մասնագիտական աջակցություն «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի կողմից։

«ՖԼԵՇ» ընկերությունը կարևորում է կրթության զարգացմանն ուղղված նախաձեռնությունները և առանձնահատուկ ուշադրություն է դարձնում այն ծրագրերին, որոնք նպաստում են համայնքներում կրթության որակի բարձրացմանը և երիտասարդների հնարավորությունների ընդլայնմանը։

«Ուրախ ենք, որ բիզնես համայնքի ներկայացուցիչները միանում են կրթության զարգացմանը միտված նախաձեռնություններին։ Այս համագործակցությունը հնարավորություն կտա աջակցել այն դպրոցներին, որտեղ ուսուցիչների կարիք կա, և միևնույն ժամանակ համայնքների երեխաների համար ստեղծել զարգացման նոր հեռանկարներ»,  նշում է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Հովաննիսյանը։

«Ֆլեշ» ընկերության գլխավոր տնօրեն Սանասար Բեգլարյանը նշեց, որ «Արժեքավոր կրթական ծրագրերին աջակցությունը մեզ համար պատասխանատվություն է ապագայի հանդեպ։ Կրթական նախաձեռնություններին աջակցությունը մեր ընկերության երեսնամյա պատմության ընթացքում միշտ է ունեցել առանձնահատուկ տեղ, մենք խորապես հավատում ենք, որ կրթությունը փոխում է մարդկանց կյանքը, ձևավորում է գիտակից սերունդ և բարձրացնում հասարակության որակը։ Այդ պատճառով նման նախաձեռնություններին աջակցելը մեզ համար ոչ միայն սոցիալական պատասխանատվության դրսևորում է, այլև ռազմավարական, երկարաժամկետ ներդրում ապագայի մեջ՝ նոր հնարավորությունների ստեղծման, մարդկային ներուժի զարգացման և կայուն առաջընթացի ապահովման համար»

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը շարունակելու է համագործակցել պետական, մասնավոր և հասարակական գործընկերների հետ՝ նպաստելու Հայաստանի յուրաքանչյուր երեխայի համար որակյալ կրթության հասանելիությանը։

– – – 

«Ֆլեշ» ընկերության մասին։ 

«Ֆլեշ» ընկերությունը շուրջ 30 տարի Հայաստանում վառելիք ներմուծող և վաճառող առաջատար ընկերություններից է։ Այսօր ընկերությունը  թևակոխել է զարգացման նոր՝ Flash 3.0 փուլ, վերափոխվելով ճանապարհային ենթակառուցվածքներում ծառայություն մատուցող էկոհամակարգի։ Այս նոր փուլում ընկերության համար առաջնահերթ են նորարարությունը, բարձրորակ սպասարկումը և սոցիալական պատասխանատվությունը։

Այս համագործակցությունը Ֆլեշ 3.0 ռազմավարության կարևոր ուղղություններից է՝ արտահայտելով ընկերության աջակցությունը կրթությանը և երկարաժամկետ արժեք ստեղծող նախաձեռնություններին։

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի մասին

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն կրթական հիմնադրամ է, որը հանձնառու է կրթության բնագավառում համակարգային բարեփոխումների իրականացմանը: Իր բոլոր ծրագրերի միջոցով, հիմնադրամն աշխատում է 60,000 աշակերտի հետ ամբողջ Հայաստանում, ներազդելով հանրակրթական դպրոցների աշակերտների շուրջ 20%-ի վրա: Հիմնադրամի աշխատանքը կենտրոնացած է երեք ուղղությունների վրա՝ տաղանդների հոսքի ստեղծում հանրակրթական դպրոցներում, առաջնորդ շրջանավարտների ցանցի ձևավորում՝ երկարաժամկետ ազդեցության համար, և համակարգային բարեփոխումներ: