Մեր հանձնառությունը արդիականացումը պետական համակարգ բերելն ու նոր որակի ծառայություններ մատուցելն է
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը մարտի 17-ին մասնակցել է Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովի պանելային քննարկմանը։ Այդ մասին հայտնում են ՆԳ նախարարությունից:
Արմեն Ղազարյանը կարևորել է Ներքին գործերի նախարարության՝ «Թվային լուծումներով խթանված նորարարություն» անվանակարգում ստացած մրցանակը և նշել, որ ՆԳՆ համակարգում թվային փոխակերպումը ինստիտուցիոնալ գործընթաց է, որը միտված է հանրային ծառայությունների որակի բարելավմանն ու վարչարարության պարզեցմանը։
Անդրադառնալով պետական կառավարման ոլորտում ռազմավարությունների ներդրմանը՝ Ղազարյանը նշել է, որ ռազմավարական մոտեցումները պետք է հիմնված լինեն հստակ ձևակերպված նպատակների և որակական արդյունքների ապահովման վրա։
Խոսելով մարտահրավերների մասին՝ նա ընդգծել է, որ փոխակերպումներից ակնկալվող արդյունքը ժամանակատար գործընթաց է․ տարիներով ձևավորված գործելակերպը հնարավոր չէ մեկ օրում փոխել, ուստի կարևոր է, որ ռազմավարական նպատակները փուլային կերպով դառնան համակարգի բնական բաղադրիչ։
ՆԳՆ բարեփոխումների համատեքստում Արմեն Ղազարյանը նշել է, որ դրանք միտված են ոչ միայն համակարգերի արդիականացմանն ու թվայնացմանը, այլև մտածողության փոփոխությանը և նոր պահանջներին համահունչ լուծումների ներդրմանը։
«Մեր հանձնառությունը արդիականացումը պետական համակարգ բերելն է։ Նման փոփոխությունները հնարավոր են թիմային արդյունավետ աշխատանքի և հստակ արդյունքներին միտված նպատակների շնորհիվ»,- նշել է Ներքին գործերի նախարարի տեղակալը։
Արմեն Ղազարյանի խոսքով՝ ՆԳ նախարարությունը հանրությանը մատուցում է ծառայությունների լայն շրջանակ, և այս համատեքստում ներդրվում են ժամանակակից ստանդարտներ՝ կիրառելով նորարարական տեխնոլոգիաներ և ձևավորելով նոր մշակույթ։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք Չալաբյան
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան