Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ
Հասարակություն

Ստանձնել ենք Հրվ․ Կովկասում խաղաղ ապագա կառուցելու հանձնառությունը․ Օմանում բացվեց ՀՀ դեսպանություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Օման պաշտոնական այցի շրջանակներում մարտի 18-ին Մասկատում տեղի է ունեցել Հայաստանի ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը:

Միջոցառմանը մասնակցել է Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդին:

Դեսպանության առջև բարձրացվել է Հայաստանի Հանրապետության եռագույնը, հնչել են երկու երկրների ազգային օրհներգերը, և ժապավենի կտրելու հանդիսավոր արարողությունից հետո պաշտոնապես ազդարարվել է դեսպանության բացումը:

Հայաստանի ԱԳ նախարարն Օմանի ԱԳ նախարարին ներկայացրել է ՀՀ դեսպանությունը, երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ կայացել է կարճ զրույց։

Միջոցառմանը մասնակցել են Օմանում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Օմանում բնակվող ՀՀ քաղաքացիներ։

Ստորև ներկայացնում ենք նախարար Արարատ Միրզոյանի ողջույնի խոսքը:

«Ձերդ գերազանցություն Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդի,

Ձերդ գերազանցություններ,

Հարգելի՛ հյուրեր,

Տիկնայք և պարոնայք,

34 տարի առաջ՝ 1992 թվականին, Հայաստանի անկախության հռչակումից ընդամենն ամիսներ անց, Օմանի Սուլթանությունը դարձավ արաբական առաջին պետությունը, որը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Հայաստանի Հանրապետության հետ։ Մեր դարավոր մշակութային և քաղաքակրթական կապերի զարգացման նոր փուլը խորհրդանշող այս քայլը սկիզբ դրեց արդյունավետ և շարունակական փոխգործակցության ընթացքի, որի շնորհիվ այսօր մեր հարաբերությունները հասել են այս նշանակալի մակարդակին։

Օմանի Սուլթանություն արտաքին գործերի նախարարի մակարդակով իրականացվող այս առաջին այցի շրջանակներում ինձ համար մեծագույն պատիվ է այսօր ներկա գտնվել Հայաստան-Օման երկկողմ հարաբերությունների հերթական պատմական հանգրվանին՝ Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության պաշտոնական բացման արարողությանը։

Հայաստանի Հանրապետության կառավարության՝ Մասկատում մշտական դեսպանություն հիմնելու որոշումը ոչ միայն արտացոլում է մեր երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ և բովանդակալից համագործակցությունը, այլև հստակորեն վկայում է մեր ջերմ քաղաքական երկխոսության հետևողական խորացման մասին։ Իր խորհրդանշական նշանակությունից զատ՝ դեսպանության բացումը նաև գործնական կարևոր քայլ է՝ ուղղված մեր գործընկերության ողջ ներուժի լիարժեք իրացմանը և տնտեսական, կրթական ու մշակութային ոլորտներում համագործակցության առավել ամրապնդմանը։

Հարգարժան նախարար,

Ձերդ գերազանցություններ,

Ամեն օր աշխարհի միլիոնավոր մուսուլմաններ միմյանց ողջունում են՝ մաղթելով «Սալամ», այսինքն՝ խաղաղություն։ Դա հուզիչ ավանդույթ է, որն արտացոլում է մարդկության ընդհանուր ձգտումը՝ ապրել խաղաղ ու ներդաշնակ՝ իրենց հարևանների, բարեկամների, ընտանիքների, հասարակությունների և ողջ աշխարհի հետ։ Այսօր, տարածաշրջանում տեղի ունեցող բազմաթիվ ցավալի զարգացումների պայմաններում, մենք կրկին հաստատակամորեն վերահաստատում ենք մեր համոզմունքը, որ խաղաղությունը ցանկացած զարգացման ու բարգավաճման ամենակարևոր հիմքն է։ Օմանը՝ խաղաղության երկիրը, ինչպես այն նկարագրել է իմ գործընկեր ու սիրելի բարեկամ նախարար Ալ-Բուսաիդին, աշխարհին ցույց տվեց, որ խաղաղությունը ձևավորվում է ամուր քաղաքական կամքի և դիվանագիտության հանդեպ ունեցած նվիրվածության միջոցով։ Վերջին շրջանում Օմանի Սուլթանության կողմից տարածաշրջանում լարվածության սրացումը կանխելու ուղղությամբ գործադրված նշանակալի ջանքերը քաջ հայտնի են աշխարհին և արժանանում են շատերի հիացմունքին։

Իր հերթին, Հայաստանը ստանձնել է Հարավային Կովկասում խաղաղ ապագա կառուցելու հանձնառությունը։ Տասնամյակներ տևած թշնամանքից, ենթակառուցվածքների շրջափակումից և տնտեսական դժվարություններից հետո մեր տարածաշրջանի ժողովուրդներն այժմ ունեն խաղաղության մեջ ապրելու, բարգավաճելու, ինչպես նաև խաղաղ զարգացման և միջտարածաշրջանային համագործակցության արդյունքներից օգտվելու հնարավորություն։ Այս ընդհանուր արժեքներն ու փոխըմբռնումը ևս գրված է Հայաստանի և Օմանի երկկողմ հարաբերությունների համար ամուր հիմքերում։

Սիրելի՛ ընկերներ,

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ անկեղծ երախտագիտությունս հայտնել իմ օմանցի գործընկերոջն ու սիրելի բարեկամ Բադրին, ինչպես նաև Օմանի Սուլթանության մյուս հարգարժան նախարարներին, որոնց հետ այցի շրջանակներում ունեցա շատ արդյունավետ հանդիպումներ, նրանց ջերմ հյուրընկալության և ընդունելության համար։ Միևնույն ժամանակ շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր օմանցի գործընկերներին և բարեկամներին՝ մեր նորաստեղծ դեսպանությանը սկզբնական փուլում ցուցաբերած հաստատուն աջակցության համար։ Ես նաև մաղթում եմ մեր նորաստեղծ դիվանագիտական առաքելությանը մեծ հաջողություններ իրենց գործունեության մեջ՝ վստահություն հայտնելով, որ մենք այսուհետ բացում ենք Հայաստան–Օման հարաբերությունների զարգացման նոր էջ։

Շնորհակալություն»։