Մեկ օրում բացահայտվել է 148 հանցագործություն, գրանցվել է 10 ավտովթար, 3 մարդ զոհվել է
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ մեկ օրում բացահայտվել է 148 հանցագործություն, որից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես, բացահայտվել է՝
47 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու.
16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման.
10 դեպք՝ խարդախության.
8 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու.
7 դեպք՝ ֆիզիկական ներգործության.
6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության.
5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման.
3 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման.
2-ական դեպք՝ շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փաստաթղթի կեղծիքի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու։
Բացահայտվել են նաև բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, հանցանք կատարած անձին աջակցելու, ֆիզիկական կամ հոգեկան տառապանք պատճառելու, պատիժը կրելուց խուսափելու, ինքնիրավչության, դյուրավառ նյութերի պահպանման կանոնները խախտելու, ապացույցներ ոչնչացնելու, ինքնասպանության հասցնելու, ցուցմունք տալուց հրաժարվելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է 2 դեպք՝ խարդախության, 1-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, բնակարային գողության։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 5 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։




















Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել
Չեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ Ղազինյան
Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank
Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրա...
«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության ...
Միապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան
Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ուն...
Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան
Իմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից
Պարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված ա...