Բյուրեղավանում մի խումբ անչափահասներ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել տարեց տղամարդու նկատմամբ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ օրը Բյուրեղավան քաղաքի տարեց բնակիչը դիտողություն է արել մի քանի անչափահասների, ովքեր ավտոմեքենան վարել են անկանոն, վտանգավոր իրավիճակներ ստեղծել հետիոտնի համար ու այդ ամենը դուր չի եկել այդ անչափահասներին, ովքեր հաշվեհարդար են տեսել տարեց տղամարդու հետ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել Բյուրեղավան քաղաքի ուսումնարանի հարևանությամբ, ինչից հետո տղամարդը կրկին դիտողություն է արել, որ սիրուն չի, երբ մարդաշատ վայրում նման ձևի են ավտոմեքենան վարում, «ճռիկ վռիկ» անելով և այդ անչափահասները տարեց տղամարդուն ասել են․ «դու մեզ չպիտի սովորացնես ինչ անենք», ինչից հետո տղամարդը նրանցից մեկին մեկ անգամ հարվածել է, ովքեր հայտնել են, որ «դու քո հալը կտեսենս» ու հայհոյանքներ տալով հեռացել են։
Որոշ ժամանակ անց անչափահասները մեծ խմբով, որոնց մեջ նաև եղել են չափահասներ փայտերով զինված եկել ու այդ տղամարդուն տանից դուրս են հանել և հաշվեհարդար տեսել։ Քաղաքացիները նկատելով ահազանգել ու դեպքի վայր են ժամանել պարեկները և կռվի մասնակիցները հեռվից նկատելով պարեկների ավտոմեքենաները դիմել են փախուստի։ Ըստ տեղեկությունների մեկ հոգի դանակահարվել է և շենքերից մեկի բնակչի ծեծի են ենթարկել, սակայն այդ մարդիկ հիվանդանոց չեն դիմել, բուժումը ստանում են տնային պայմաններում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով ծեծի մասնակիցների մեջ շոշափվում է Սլավա և Գոռ անուններ։ Վերջինի անուն էլ շոշափվում է, որ հենց նա է դանակահարել քաղաքացուն, իսկ անչափահասներին դիտողություն արած տարեց տղամարդը 55-60 տարեկան է, ում անունը Աշոտ է, իսկ մեքենան, որով անկանոն վարել են սև «Նիվա» է եղել և միջադեպին նաև ներկա է եղել ա Աշոտի որդին։
Արդյոք այս դեպքի մասին տեղյակ են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում` SHAMSHYAN.com-ը փորձում է ճշտել, իսկ Բյուրեղավանից արդեն բազմաթիվ ահազանգեր ենք ստացել, որով քաղաքացիները իրենց անվստահությունն են հայտնում, որ օրը ցերեկով տարեց մարդուն ծեծեն, մեկ հոգու դանակարահեն, իսկ իրավապահները միչև այժմ ոչինչ չեն ձեռնարկել ծեծի հանգամանքները պարզելու, մասնակիցները ինքնությունը ճշտելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք Չալաբյան
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան