Բացահայտվել են բեռնատարներից կատարված գողությունները․ երկու եղբայրները ձերբակալվել են
Մարտի 9-ին ՆԳՆ «112» օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեցին միանման երկու ահազանգ։ «Իվեկո» մակնիշի բեռնատարի վարորդը հայտնել էր, որ Արտաշատի խճուղում կայանված մեքենայի դուռը բացել են տեխնիկական միջոցներով և գողացել դիզելային վառելիքի լիցքավորման կտրոններ ու գումար։ Վնասը կազմել է շուրջ 156 հազար դրամ։ Մյուս դեպքում՝ «Վոլվո» բեռնատարի վարորդը տեղեկացրել էր, որ նույն կերպ բացել են Արարատյան փողոցում՝ մաքսային տերմինալի մոտ կայանված իր մեքենայի դուռը և գողացել գումար ու բջջային հեռախոս։ Վնասը գերազանցել է 500 հազար դրամը։
Ահազանգերի հիման վրա դեպքի վայրեր մեկնեցին Շենգավիթի համայնքային ոստիկանության ծառայողները։ Նախաձեռնվեց քրեական վարույթ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունները կատարել են մայրաքաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ 30 և 31 տարեկան երկու եղբայրներ։ Պարզվեց նաև, որ նրանք հանցանքի վայր են մեկնել պատվիրած տաքսիներով՝ առաջին դեպքում մարտի 9-ի կեսգիշերն անց, երկրորդում՝ առավոտյան։
Մարտի 18-ին եղբայրները հայտնաբերվեցին, ձերբակալվեցին և տեղափոխվեցին Շենգավիթի բաժին։ Նրանց բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեց ապակե տարա՝ լցված մարիխուանայի նմանվող մոտ 150 գրամ զանգվածով։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։




















Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...